«Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ:
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ջերջերյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքը:
Հիշեցնենք՝ Արշակ Ջերջերյանին մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը): 2019 թվականի տարեվերջին Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանը բավարարել էր կալանավորման միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: