Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Կռիվը այսօր սահմանին չէ, այլ Հայաստանում է․ Հրանտի ասած՝ մարդիկ զրկվել են իրենց լափամանից

«Ո՞վ է հայը. չի ընկնում մինչև հատակը և չի բարձրանում ամենավերևը, այդ մարդն է հայը». այս խոսքի հեղինակը Հրանտ Մաթևոսյանն է, նա այսօր կդառնար 85 տարեկան: Այս մեծագույն հայ գրողի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց գրող Վանուշ Շերմազանյանի և գրականագետ Արծրուն Սահակյանի հետ:

Ինչպիսի՞ գնահատական կտար Հրանտ Մաթևոսյանը այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում այսօր և որոնք երկու տարի առաջ մեկնարկեցին: Ի պատասխան այս հարցի՝ Վանուշ Շերմազանյանը նշեց. «Հրանտը գրականության հրավառություն կտար, որովհետև այն պահին, երբ որ դադարեց գրել, երևի սպասման մեջ էր: Եվ ինչ որ այսօր կատարվում է, այն է, ինչ կատարեցին 301թ. մեր նախնիները. այսինքն՝ պատվիրաններով ապրելը: Հրանտը պատվիրաններ գրեց մեզ համար և հայ ժողովրդին ապրելու «Կտակարան» թողեց, որը, մեղմ ասած, կամ ընդունեցինք կամ լավ չընդունեցինք… Հրանտի ստեղծագործությունները մեր երիտասարդությունը փորձում է վերադարձնել կյանք: Հրանտ Մաթևոսյանը, միանշանակ, առանց կասկածանքի, կողջուներ այս գործընթացները»:

Արծրուն Սահակյանի դիտարկմամբ՝ Հրանտ Մաթևոսյանը անհատականություն էր, նա մեր հասարակության մեջ հատուկ հեղինակություն էր, որի խոսքին, կարծիքին սպասում էին և հետևում. «Այսօրվա հասարակությունը հետ է վարժվել այսպիսի հեղինակություններից: Եթե հասարակությունը չունի այսպիսի հեղինակություն, նման է աղքատ, տկլոր մարդու: Հեղինակությունը հասարակության հարստությունն է»:

Ինչպիսի՞ն է հասարակությունն այսօր: Վանուշ Շերմազանյանի դիտարկմամբ՝ հասարակությունը շարունակում է նույնը մնալ. «Հրանտը ճիշտ էր, մենք շարունակում ենք մնալ մարդակեր հասարակություն, քանի դեռ մարդակերները շարունակում են պտտվել մեր չորս կողմը: Գիշատիչներին կա՛մ բանտում են վանդակի մեջ, կա՛մ սատկացնում: Քանի դեռ գիշատիչներն իրենց ձեռքին են պահում այն, ինչ թալանել են բոլորիցս, մեր երկրից, մեր ընդերքից, որն Աստծո տվածն է, նրանք չեն հանգստանալու:

Հրանտի ասած՝ մարդիկ զրկվել են լափամանից, մենք այնպիսի խաչմերուկում ենք, որ շատ վտանգավոր է: 20 տարի գիշատիչ իշխանությունների հետ աշխատած Գագիկ Հարությունյանը պետք է ապաշխարանքի խոսք ասի, ՍԴ անդամներին հորդորի կանգ առնել և հրաժարական տալ և ցնցումների չտանել երկիրը: Այսօր կռիվը ո՛չ թե սահմանին է, այլ Հայաստանում, սահմանագիծը Երևանում է որոշվում: Այս երկիրը այլևս չի կարող դիմանալ գողությանը… Ճիշտ լուծումներ են պետք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում