Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Հովհաննես Շահինյան. «Ես դիրիժոր չեմ, գործ դզող չեմ»

Երեկ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Հիշեցնենք, որ նա որպես վկա է անցնում իր քրոջ որդու մասնակցությամբ տեղի ունեցած մի քրեական գործով: Խոսքը 2010թ. մայիսի 12-ին, ժամը 22 անց 30-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 17-րդ և 19-րդ շենքերի մոտ անհայտ անձի կողմից ապօրինի կերպով պահվող հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության մասին է, որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանը մահացել էր, Արսեն Ահարոնյանը (Հ.Շահինյանի քրոջ որդին) և Պետրոս Գրիգորյանը մարմնական վնասվածքներ ստացել: Այժմ սույն գործով անցնում են 7 ամբաստանյալներ, և նրանց թվում սպանության հոդվածը Արսեն Ահարոնյանի վրա է, սակայն նախաքննական մարմինը կարծես թե այդ արարքը ցանկանում է վերագրել Հովհ.Շահինյանի սանիկին և ընկերոջը` Վռամ Բաղդասարյանին:

Վերջինս էլ դատաքննական իր ցուցմունքում պնդել է, որ Հովհ.Շահինյանը փորձել է իրեն համոզել, որ «վիզ վերցնի», ինչի կապակցությամբ էլ մի մեղայական նամակ է իբր գրել և տվել Վռամ Բաղդասարյանին, որ ուղարկի դատախազություն, իսկ անհրաժեշտության դեպքում` ներկայանա: Երեկ հենց այդ և դրա հետ կապված այլ հանգամանքներ էր պարզում դատարանը: Մեղադրողներից Կորյուն Փիլոյանի հարցերին ի պատասխան` Հովհ.Շահինյանն ասաց, որ դեպքի օրը տղաները եղել են իր երկու` «Մերսեդես» և «Տոյոտա» մեքենաներով, վերցրել են իր թույլտվությամբ, ավտոմեքենաների մեջ ինքը որևէ զենք չի ունեցել, նույնիսկ օրինական զենք չի ունեցել, թեև «վերադասի» կողմից առաջարկ եղել է` դիմել և ստանալ, սակայն ինքը հրաժարվել է: Մեջբերելով Վռամ Բաղդասարյանի ցուցմունքից մի հատված, մեղադրողը հարցրեց` Դուք երբևէ, որևէ տեղեկություն ունեցե՞լ եք այն մասին, որ հանգուցյալ Խաչիկ Մկրտչյանին սպանել է Պետրոս Գրիգորյանը: «Իհարկե, ոչ»` եղավ պատասխանը:

Խաչիկ Մկրտչյանի սպանության կապակցությամբ ի՞նչ խոսակցություն եք ունեցել Վռամ Բաղդասարյանի հետ. «Իմ վերադառնալու ժամանակ (հունիսի սկզբին 2010թ.-ի) այդ մասին ինձ պատմել է Վռամը, դեպքից 20 օր անց… Վիճաբանություն է տեղի ունեցել դեպքի ժամանակ, որի ժամանակ Խաչիկի կողմից հրազենով կրակվել է իրենց ուղղությամբ, Պետրոսի և Արսենի արդեն վիրավորվելուց հետո, …այնուհետև այդ կրակահերթը շարունակվել է Վռամի ուղղությամբ, և հանդիպակաց նա կրակել է Խաչիկի ուղղությամբ, ինչի արդյունքում Խաչիկը զոհվել է»: Այսինքն` Խաչիկի ուղղությամբ կրակել և սպանել է ի՞նքը (Վռամը)` փորձեց ճշտել մեղադրողը: «Խաչիկը կրակել է իր վրա, երբ ինքը տեսել է, որ ընկերները արդեն խփված են, դրանից հետո ինքն էլ կրակել է Խաչիկի ուղղությամբ»,- պատասխանեց վկան: Պետրոսի կողմից Խաչիկին կրակելու կամ ընդհանրապես տղաների կողմից որևէ զենք օգտագործելու մասին Վռամը պատմե՞լ է:

«Նման խոսակցություն մեր միջև ընդհանրապես չի եղել, և մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես իրեն փոխանցեցի մեղադրական եզրակացությունները… Եվ Վռամն անհանգստություն ուներ մեր վերջին հանդիպման ժամանակ, որ գուցե իրեն օբյեկտիվ չմոտենան` այդ արարքը իր օբյեկտիվ չորակավորվի, քանի որ ինքը պաշտպանվել է` փրկել է իր և իր ընկերների կյանքը…»: Դա եղել է վերջին հանդիպմանը` նոյեմբեր, թե դեկտեմբեր ամսին և, ըստ վկայի ցուցմունքների` ինքը Վռամին հորդորել է` գնալ և ներկայացնել իրականությունը, որպեսզի մասնակիցներից յուրաքանչյուրը պատասխան տա իր արարքի համար: Հովիկ Շահինյանին ներկայացվեց Վռամ Բաղդասարյանի պաշտպանի կողմից ներկայացված այն «մեղայական» գրությունը, որը, ըստ Վռամ Բաղդասարյանի, Հովիկ Շահինյանն էր գրել և տվել իրեն, որ նա ծրարով ուղարկեր դատախազություն, իսկ կանչելու դեպքում` սպանության մեղայականով ներկայանար նախաքննական մարմնին:

Մեղադրողը հարցրեց` ծանո՞թ է այն ձեզ, եթե այո, ապա` ում կողմից է կազմված, ինչպես և ինչ նպատակով: «Այո… Սա կազմվել է իմ կողմից, Վռամի պատմելով, մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ, կրկնում եմ, իր մոտ կար մտավախություն, որ այս իր կողմից այդ ինքնապաշտպանությունը կարող է դիտարկվել դիտավորյալ սպանություն: Գրությունը շարադրել է ինքը, ձևակերպումը ես արեցի` տվեցի, ասեցի` գնա փաստաբաններիդ հետ քննարկի և որևիցե ձևով դու պետք է գնաս` մասնակցես նախաքննությանը և ներկայացնես` ճիշտը»: Սա ձե՞ր ձեռագիրն է: «Այո»: Դատարանը հետաքրքրվեց` այսինքն դա իրականությո՞ւնն է. «Սա է իրականությունը. այն, ինչը որ ինքն է ինձ պատմել, հետո անհանգստություն ուներ և կար անձնական խնդիր: Ասում եմ` բա ինչո՞ւ չես գնում դու քննությանը ներկայանաս, ինքը ասաց, որ նաև ընտանեկան խնդիր կա, քանի որ երեխա են սպասում, էդ պատճառով չի ցանկանում, որպեսզի սթրեսներ լինի….»:

Եղե՞լ է խոսակցություն Ձեր և Վռամ Բաղդասարյանի միջև, որ դուք դիմել եք Վռամ Բաղդասարյանին, որպեսզի նա Խաչիկ Մկրտչյանի սպանությունը վերցնի իր վրա, քանի որ Արսեն Ահարոնյանի կողմից սպանություն կատարելու հանգամանքը խոչընդոտում է Ձեր աշխատանքային կարիերային: Վկան պատասխանեց. «Նախ, այդ ժամանակ ես չէի էլ աշխատում: Ի՞նչ կապ ունի: Առաջինը` Արսենը չի կատարել այդ արարքը, և երկրորդը` դա ի՞նչ կապ ունի իմ աշխատանքային գործունեության հետ: Ամեն մարդ ինքն է իր տեղը պատասխան տալիս…Իհարկե, չէր կարող լինել: Նման խոսակցություն չի եղել և չէր կարող լինել, քանի որ բարեկամ են գալիս, և բացի էդ` նաև իմ ընկերն էր…»: Վկան հաստատեց, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ցանկացել է Վռամին հանդիպել, քանի որ միայն նրանից կարող էր ճշմարտությունը իմանալ: Մեղադրողը հետաքրքրվեց, թե Վռամի հետ խոսելիս նրա մոտ կասկած նկատե՞լ է, թե ով է կրակել, քանի որ 2-3 հոգի են եղել, կրակել են և հստակ չգիտեն, թե նրանցից ում կրակոցն է կպել հանգուցյալին: «Բացարձակ չի եղել նման խոսակցություն…»,- ասաց վկան: Ավելի մանրամասն զրույց գնացե՞լ է, թե ում մոտ ինչ զենք է եղել: «Ոչ, դա ինձ չի հետաքրքրել»:

Իսկ երբ Արսեն Ահարոնյանին ծանր մեղադրանք առաջադրվեց, ինչո՞ւ 6 ամիս շարունակ Վռամին չհորդորեցիք` գնա և ճիշտը պատմի` եղավ հաջորդ հարցը: «Առաջին օրվանից որ եկել եմ, ասել եմ` պետք է գնաք և ճիշտը պատմեք քննությանը, բայց հորդորել` ով գնա, ում ինչով օգնի կամ չօգնի` ես դրանում չեմ խառնվել… Ես դիրիժորություն չեմ արել կամ չեմ եղել էս գործի կառավարիչը, կամ գործ դզողը…»: Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Վռամը հակառակն է ասում` դուք եք փորձել համոզել, որ այդ անհիմն մեղադրանքը նա իր վրա վերցնի: Ասացիք, որ հաշտ բաժանվել եք, քավոր-սանիկ հարազատական հարաբերություններ եք ունեցել, այդ դեպքում նա ինչո՞ւ է այսօր ձեզ անհիմն մեղադրում: Ունե՞ք բացատրություն.«Չեմ ուզում իր փոխարեն ես պատասխանեմ, որովհետև դա իր խղճին է մնում… Ես չեմ ստել, ես իր վրա որևէ զրպարտություն չեմ արել…Հիմա ինքը մեղադրյալ է, ինքը այսօր էն վիճակի մեջ չէ, որ ես գնահատական տամ»: Մեղադրողը նկատեց. Դուք ասացիք` թող դա մնա իր խղճին, մոտավորապես նույն բանն ասաց ինքը` Վռամը. զարմանք հայտնեց, որ մի մարդ կարող է ե՛ւ խաչ պահել իր գլխին, ե՛ւ արդյունքում իրեն հանիրավի մեղադրել ծանր հանցագործության մեջ: «Կարծում եմ` եթե խաչից է խոսում, գիտի, որ խաչն էլ հանդուրժող չի և խաչի դատաստանն էլ ամենածանրն է:

Ով որևիցե մեկին ծանր բան է զրպարտում, բայց եթե ես նման բան եմ անում, ուրեմն էդ ամեն ինչը իմ վրա ջարդվի»: Վկան Վռամ Բաղդասարյանի պաշտպանի հարցին ի պատասխան ասաց, որ տեղյակ չի եղել տղաների` զենքեր ունենալու-չունենալու մասին, ինտերնետից է այն իմացել, նաև տեղյակ չի եղել, թե ում ձեռքին ինչ զենք է եղել, սակայն երբ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը` վկան ասաց, որ դա ճիշտ է, և Արսեն Ահարոնյանի ձեռքին «Մակարով» տեսակի զենքից բացի, եղել է նաև «Կոլտ» տեսակի ատրճանակ: Վռամ Բաղդասարյանն էլ մի քանի հարցեր տալուց հետո` ասաց, որ իր մոտ ՏՏ տեսակի զենք է եղել, և որևէ մեկին ինքը չի սպանել: Եթե Շահինյանը համոզված էր, որ ինքն է սպանել, ինչո՞ւ է իր անձնագիրը քննչականից վերցրել և տվել իրեն` հարցրեց վկայի սանիկը:
Երեկ Արսեն Ահարոնյանի վիճակը երկու անգամ վատացավ և երկու անգամ դատական նիստը ընդմիջելուց հետո շտապօգնություն հրավիրվեց դատարան: Նրա մոտ ալերգիկ ռեակցիա էր սկսվել անհայտ պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում