«Մենք պետք է քաղխորհրդի նիստ անենք, և քաղխորհրդի նիստի որոշումը կլինի մեր որոշման հիմք: Այսինքն՝ այդ որոշումից հետո մեր որոշումը հստակ կլինի: Վերջին շրջանում ԲՀԿ-ն բոլոր քվեարկություններում իր դիրքորոշումը հստակ արտահայտել է: Սահմանադրության հետ կապված մենք հայտարարեցինք՝ հանրաքվեի գաղափարը մեզ համար ընդունելի է, բայց իրավական պատասխանատվությունը պետք է վերցնի իշխող ուժը: Մենք իշխանություն չենք, մենք ընդդիմություն ենք: Մենք չենք կարող վերցնել մի բանի պատասխանատվությունը, որը վիճահարույց է: Եթե մենք նշում ենք, որ 24 ժամ պատրաստ ենք աշխատել, սա հենց մեր վերաբերմունքն է այն առնչությամբ, որ մենք պատրաստ ենք օգնել, որ իշխանությունը ճիշտ իրավական հիմքերով գնա հանրաքվեի», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: