Ամերիկյան պաշտոնյաները գտնում են, որ Huawei ընկերությունը կարող է մուտք ունենալ հեռախոսային ցանցեր՝ օգտագործելով «գաղտնի դռները», որոնք օգտագործում են միայն իրավապահ մարմինները: Այս մասին հաղորդում է Wall Street Journal պարբերականը:
Ինչպես նշում են պարբերականում, հեռահաղորդակցման սարքավորումների մշակողները պարտավոր են գործառույթն ինտեգրել այն սարքերի մեջ, որոնք իշխանություններին հնարավորություն են տալիս օգտվել ցանցերից: Ավելին, արտադրողն իրավունք չունի մուտք գործելու իրավունք ստանալ առանց ցանցային օպերատորի համաձայնության:
Միայն «իրավապահ մարմիններն» իրավունք ունեն օգտվել «հետախուզման մեխանիզմից»:
Ըստ WSJ-ի, Huawei-ը սարքավորում է մշակել, որը գաղտնի կերպով արտադրողին հնարավորություն է տալիս ցանցեր մուտք գործել՝ առանց օպերատորների իմացության: Թերթի աղբյուրը կարծում է, որ ընկերությունը կարող էր օգտագործել այս գաղտնի հնարավորությունը ավելի քան տաս տարի: