ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է ազդել առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային գործարքի վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքերով, Չինաստանը պարտավորվել է մեծ քանակության գյուղատնտեսական արտադրանք գնել:
Թրամփի խորհրդականը նշել է, որ կորոնովիրուսը մեծ վնաս է հասցրել Չինաստանի գյուղատնտեսությանը:
«Մենք հույս ունենք, որ պայմանավորվածությունների առաջին մասը Չինաստանին թույլ կտա մեծ քանակության սննդամթերք ներկրել»,-ասել է Օ’Բրայենը:
Դրա հետ մեկտեղ նա ենթադրել է, որ այս համաճարակը կարող է ազդել ՉԺՀ-ից կատարված գնումների ծավալի վրա: