Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ է կատարվում «Ոչ»-ի «եղած-չեղած» ճամբարում

Սահմանադրական դատարանի հարցի վերաբերյալ հանրաքվեի գործընթացում հետաքրքիր իրավիճակ է «Ոչ»-ի առայժմ այսպես ասած թեական ճամբարում, քանի որ ոչ ասողների պակաս կարծես թե բոլորովին չկա, սակայն չկա նաև ձևավորված «ճամբար»: Ավելին, գոնե առայժմ ավելի շատ եղել է խոսակցություն այն մասին, որ հրաժարվելու են «ոչ»-ի քարոզչությունից, քան հավաստիացում, որ ձեավորվելու է շտաբ և իրականացվելու է հակաքարոզչություն: Դա իհարկե չի նշանակում, որ տարբեր մեդիառեսուրսներով և տեղեկատվական հարթակներով չի քարոզվելու հանրաքվեի մերժում, ՍԴ դատարանակազմի առնչությամբ իշխանության նախաձեռնության մերժում: Այդ քարոզն արդեն իսկ կա և անկասկած ուժգնանալու է, ինչը քաղաքական տրամաբանության տեսանկյունից միանգամայն հասկանալի է: Այդ համատեքստում անհասկանալի է դառնում կամ թվում, որ չկա ՈՉ-ի շտաբ ձևավորելու արագություն, նաև նկատելի չէ այդ հարցում մեծ խանդավառություն ու պատրաստակամություն: Սակայն, այդ հանգամանքն էլ ունի իր պարզ տրամաբանությունը և հասկանալիությունը, դարձյալ քաղաքական իրողությունների առումով:

Թեև հանրաքվեի գաղափարն ու դատարանակազմի փոփոխությունը մերժող շրջանակները բավականին աշխուժորեն ձեռնամուխ են եղել իրենց մոտեցումների քարոզչությանը և փաստորեն իշխանության նախաձեռնության դեմ հակաքարոզչությանը, այդուհանդերձ նրանցից որևէ մեկը չի շտապում դրա համար ստանձնել ֆորմալ պատասխանատվություն: Թեև այդ քարոզչության շրջանակում հնչում է միարժեք պնդում, որ իշխանությունը չի կարող ապահովել անհրաժեշտ ծավալի ձայն և հաղթանակ, որ հանրաքվեն տապալվելու է և այլն, այդուհանդերձ որևէ մեկը չի ուզում մտնել ոչ-ի հնարավոր տապալման ֆորմալ պատասխանատվության տակ, դառնալ այսպես ասած ֆորմալ պարտության կրող: Դա է առանցքային պատճառներից մեկը, որ «Ոչ»-ի շտաբի հարցում չկա նույն աշխուժությունը, չկա փութաջանություն:

Մյուս առանցքային պատճառն էլ որոշակիորեն շաղկապված է դրա հետ, թեև առանձին գոյություն ունի նաև այն առումով, որ իբրև երևույթ ընդհանրապես առկա է նախկին իշխող համակարգի շրջանակում: Խոսքն այն մասին է, որ այստեղ կա էական մրցակցություն ընդհանուր քաղաքականությունը գլխավորելու, առաջնորդելու, կամ առնվազն ընդդիմադիր առանցքային ուժ ձևավորելու հարցում: Իսկ այդ պարագայում բավականին բարդ է դառնում «Ոչ»-ի ճամբարի շուրջ համախմբվելը, որտեղ ֆորմալ պատասխանատվության ռիսկերից բացի, կա նաև տարրական պատասխանատվության և աշխատանքի բաժանման խնդիրը, երբ էապես տարբեր են միջնաժամկետ նպատակներն ու շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում