«Մենք շարունակում ենք մնալ հին ձևերի մտածողության մեջ: Այսինքն՝ ինչո՞ւ պիտի իշխանությունը ունենա թեկնածու որևէ բուհ-ում: Սա բաց մրցույթ է, և մարդիկ ազատ են իրենց թեկնածությունը առաջադրել, եթե բավարարում են պայմաններին: Եվ, միգուցե, լինի մարդ, ում անունն ընդհանրապես չի շրջանառվել, և նրա ծրագիրը դուր գա պորհրդի բոլոր անդամներին և քվեարկեն նրա օգտին:», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի առաջիկա ընտրություններին: