Ուհան քաղաքում կորոնավիրուսի բուժման համար ժամանակավոր հոսպիտալներից մեկի բուժաշխատողները որոշել են ուրախացնել հիվանդներին և պարեր են կազմակերպել: Տեսագրությունն արագորեն տարածվել է զանգվածային լրատվամիջոցներում և սոցցանցերում:
Պաշտպանական զգեստներով, դիմակներով, ակնոցներով և ձեռնոցներով երկու բուժքույրեր միացրել են երաժշտություն և սկսել են պարել:
Ինչպես «Չժունսինվան» լրատվական պորտալին պատմել Է բուժքույրերից մեկը՝ Չեն Սյաոյանը, ինքն ու գործընկերուհին ցանկացել են լիցքաթափել մթնոլորտը, ներգրավել հիվանդներին. նրանց հարկադրել վեր կենալ մահճակալներից և դուրս գալ ընդարմացած վիճակից: