ԿՀՎ-ն՝ համագործակցելով գերմանական հետախուզության հետ և օգտագործելով Crypto AG շվեյցարական ընկերության գաղտնագրման սարքավորումները, կես դար շարունակ գաղտնագրել է աշխարհի ավելի քան 120 երկրի գաղտնի հաղորդագրություններ: Այս մասին գրում է, միաժամանակ, The Washington Post-ը և հայտնում է գերմանական ZDF հեռուստաալիքը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների փաստաթղթերը, ինչպես նաև հետախուզության ներկա և նախկին սպաների հարցազրույցները:
Washington Post-ի տվյալներով, տվյալ ընկերության սարքավորումները ձեռք են բերել Լատինական Ամերիկայի ռազմական խունտաները, Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը և Վատիկանը: Ընդ որում, նրանց թվում չեն եղել ԽՍՀՄ-ը և Չինաստանը:
«Արտասահմանյան կառավարությունները մեծ գումարներ են վճարել Միացյալ Նահանգներին և Գերմանիային այն հնարավորության համար, որ առնվազն երկու երկիր հետևեն իրենց գաղտնի նամակագրություններին», – մեջբերում է պարբերականը ԿՀՎ-ի զեկույցը:
Հատուկ ծառայության փաստաթղթում այն անվանում են «դարի հետախուզական հաջողություն»: