Դեմոկրատական կուսակցության անդամ, ձեռնարկատեր Էնդրյու Յանգը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավին հետագա մասնակցությունից, հայտնում է CNN հեռուստաալիքը: «Այսօր ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ նախագահական ընտրարշավը»,- ասել է Յանգը Նյու Հեմփշիրում:
Նրա խոսքով՝ պարզ է, որ ինքը չի հաղթելու ընտրություններում: Այժմ նախագահական ընտրարշավին կմասնակցի տասը դեմոկրատ: