Thursday, 18 04 2024
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Փաշինյանի խնդիրը հանրաքվեից հետո

Ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանրաքվեն Հայաստանի ներքաղաքական դաշտում հանգեցնելու է դիրքային վերադասավորումների, որոնք, բնականաբար, չեն ունենա անմիջական արտացոլում՝ ինչպես խորհրդարանական ընտրության պարագայում, սակայն կնշանավորեն, թերևս, հնարավոր ստորջրյա զարգացումներ խորհրդարանի հերթական կամ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Մասնավորապես, ակնառու է, որ թե՛ «Այո»-ի, թե՛ «Ոչ»-ի տիրույթում ուժերը լինելու են բազմազան: «Այո»-ի դաշտում, անխոս, գերակայությունը լինելու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժինը:

Այստեղ շատ բան, ընդհանուր առմամբ, պարզ է: Փաշինյանը, լինելով այս դաշտում նախաձեռնող ու գերակա դիրքում, հարակից աջակցության առումով ունի զուտ տեխնիկական կարիքներ: Սկզբունքորեն, նրա հույսը, իհարկե, առավելապես ինքն է, իր հանրային վստահությունն ու վարկանիշը: Հակառակ դեպքում, եթե այդպես չէ, հանրաքվեն կարող է ստանալ վտանգավոր բնույթ: Որովհետև «Այո»-ն ապահովող մյուս ուժերը դրանից հետո իրենց հաշիվն են ներկայացնելու վարչապետին՝ աջակցության համար:

Ըստ այդմ՝ բավականին բարդ իրավիճակ կարող է ստեղծվել, եթե «Այո»-ն լինի «բաժնետիրական» հաղթանակ, թեկուզ հսկիչ փաթեթը տնօրինի Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո, սահմանադրական հանրաքվեի խորքային նշանակությունն այն է, որ էապես կայունանա հետհեղափոխական քաղաքական մթնոլորտը, ու ստեղծվի ավելի բովանդակային, գաղափարական, մրցակցային քաղաքական մթնոլորտի նախադրյալ: «Բաժնետիրական» հաղթանակը դնելու է ընդամենը նոր առևտրի սկիզբ, ինչը որևէ մեկին, առավել ևս հանրությանը, պետք չէ: Կասկած չկա նաև, որ «Այո»-ի դաշտում դիրքավորվող ուժերի մի զգալի մաս այդ դիրքորոշումը որդեգրելու է հենց առևտրի ակնկալիքով՝ հույս ունենալով այդ կերպ մնալ հետագա քաղաքական զարգացումների մակերևույթի վրա, կամ վերադառնալ մակերևույթ:

Դրան զուգահեռ, Նիկոլ Փաշինյանին այդ ամենը ոչ միայն պետք չէ, այլ կարող է լինել խանգարող հանգամանք մի էական հարցում, որ նրա առաջ առկա է հեղափոխությունից հետո, և որին ձեռնամուխ լինելու հնարավորություն պետք է ձևավորի նաև հանրաքվեն, Փաշինյանին վստահության նոր քվեով օժտելու դեպքում: Խոսքը կառավարող մեծամասնության ներսում քաղաքական հստակեցումների և բյուրեղացման մասին է: Այն, որ մեծամասնության ներսում կա բավականին բազմաշերտ և երբեմն հակասական իրավիճակ ընդհանրապես կառավարման ընթացքի վերաբերյալ՝ պատկերացումների ու ռազմավարական նկատառումների տեսանկյունից, դրսևորվել է մի շարք նուրբ իրավիճակների բերումով: Նիկոլ Փաշինյանը, որպես հեղափոխության ու դրա հավաքական թիմի առաջնորդ, ստիպված է մանևրել այդ բազմաշերտության միջև, սակայն քաղաքական իշխանությունը չի կարող կառուցվել դրա վրա: Խոսքը միատարր իշխանական հենարան ունենալու մասին չէ: Խոսքը ընդհանուր թիմային ռազմավարության առարկայացման և գաղափարականացման մասին է, որը պետք է լինի նաև տարբեր այլ հարցերում մարտավարական բանավեճի կանոնակարգման կամ ինքնակարգավորման գլխավոր գրավականը: Հակառակ դեպքում, հակասությունների վրա խաղալով, Փաշինյանը մի կողմից կառավարելով դրանք, մյուս կողմից ինքն է դառնալու դրանց գերի, ավելի ու ավելի նվազեցնելով իր մանևրի կարողությունը, ճկունությունը:

Դրա վառ օրինակը Սերժ Սարգսյանն է, որը մինչև վերջ կառուցեց իր իշխանությունը ներիշխանական, ներհամակարգային հակասությունների վրա՝ ստիպված լինելով որդեգրել «վա բանկ» ռազմավարությունը: Այդ ռազմավարությունը նրա համար չունեցավ աղետալի հետևանք այն պատճառով, որ քաղաքական դաշտում կար Նիկոլ Փաշինյան գործոնը, որը կարողացավ ներքին զարգացումների գործոն դարձնել հանրությանը, որը մի կողմից հեռացրեց Սերժ Սարգսյանին իշխանությունից, բայց մյուս կողմից ազատեց ներհամակարգային հակասություններին զոհ գնալու անխուսափելի հեռանկարից: Սարգսյանն իր վարչապետությամբ իշխանությունը չէր երկարաձգում, այլ ձգտում էր հնարավորինս հետաձգել համակարգում իր անխուսափելի դարձող «զոհաբերությունը»: Սահմանադրության հանրաքվեից հետո Նիկոլ Փաշինյանի վստահության քվեի կապիտալիզացիայի հիմնական, նույնիսկ գերակա ուղղությունը պետք է լինի թիմից ներս՝ քաղաքական բյուրեղացման գործընթացի գեներացիան, իշխանության հենարանը հեղափոխականից քաղաքական տրանսֆորմացիայի ենթարկելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում