ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ Սպիտակ տանն իրենց պաշոտններից կզրկվեն ևս մի շարք աշխատակիցներ՝ իմպիչմենտի հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկյան առաջնորդը պարզաբանել է, որ աշխատակիցների մի մասին կրճատում է սպասվում կամ այլ աշխատանքի տեղափոխում։
Ավելի վաղ Թրամփն աշխատանքից ազատել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով փորձագետ Ալեքսանդր Վինդմանին, որը իմպիչմենտի հարցով լսումների ժամանակ վկայություն էր տվել ընդդեմ Թրամփի։