Իրաքի մայրաքաղաքում վերջին 100 տարվա ընթացքում երկրորդ անգամ ձյուն է տեղացել, հաղորդել են մերձավորարևելյան լրատվամիջոցները:
Անցած դարի ընթացքում ձյան տեղումներ Բաղդադում եղել են միայն 2008 թ.-ին:
Նշվում է, որ Իրաքի հյուսիսում հաճախ է ձյուն գալիս, հատկապես լեռներում, բայց Բաղդադում նման տեղումները ծայրահեղ հազվադեպ են:
Տեղի բնակիչներն ակտիվորեն լուսանկարել են մեքենաների, արմավենիների, ճանապարհների վրայի ձյան բարակ շերտը և կադրերը տեղադրել սոցցանցերում:
Փետրվարին Բաղդադում օդի օրական միջին ջերմաստիճանը մոտ 16 աստիճան է ըստ Ցելսիուսի: Սակայն, այժմ Իրաքի մայրաքաղաքում ընդամենը +3 աստիճան է:
Omg #Baghdad is snowing , sooo excited to see snow it’s beautiful, it’s first time ever happens . pic.twitter.com/OP64ztJOJU
— Ammar karim (@ammar_afp) February 11, 2020