Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ռուսաստանն աջակցում է ԼՂ հարցում փոխզիջման հասնելու կողմերի պատրաստակամությանը. Ռուդենկո

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Ռուսաստանը միշտ կատարում է միջնորդի իր ակտիվ դերը: Ձգձգված այդ հակամարտության կարգավորման գործում կողմերի հետ աշխատանքը մեր արտաքին քաղաքականության գերակայությունների թվում է: Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի նախագահ, արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում է, որն առավել ընդգծում է միջնորդական ջանքերի կարևորությունը, մեծացնում ուշադրությունը արդյունքների նկատմամբ»,- նշել է նա:

Ռուսաստանի անմիջական ներգրավվածության արդյունքում ստորագրված փաստաթղթերի թվում է 1994թ. հրադադարի համաձայնագիրը, որը խաղաղության պահպանման հիմնական փաստաթուղթն է մինչև այժմ: ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը միջնորդական առաքելության կարևոր փուլ է որակել նաև 2008թ.Մոսկովյան հռչակագրի ընդունումը, որում խոսվում է հակամարտության քաղաքական կարգավորման մասին:

«Ինչպես գիտեք, Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016թ. մեծամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Մոսկվա հրավիրելով Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարներին:

Իրականացնում ենք մեր միջնորդական առաքելությունը ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- ասել է Ռուդենկոն:

Նա ընդգծել է Ռուսաստանի դերակատարությունը հակամարտության գոտում իրավիճակի կայունացման, բանակցային գործընթացի վերաթարմացման, ինչպես նաև կողմերի տարածքներում ձերբակալված անձանց իրավիճակի մեղմացման գործում: «Պայմանավորվածություն էր ձեռք բերվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների փոխադարձ այցերի: Այդ պայմանավորվածությունների մի մասը կյանքի է կոչվել: Սահմանին և շփման գծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Երևանի և Բաքվի միջև գործում է ուղիղ կապ, կայացել է լրագրողների փոխադարձ այցը: Վերադարձվել են կողմերում պահվող Զավեն Կարապետյանն ու Իլվին Իբրահիմովը:

Շարունակվում է մյուս ձերբակալվածների ուղղությամբ աշխատանքը, որին միացել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Կարծում ենք, որ դա խոսում է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրությունների մասին: Դրա մասին են, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խոսել վերջերս Ժնևում կայացած հանդիպմանը: Կողմերը հայտարարում են կոմպրոմիսի հասնելու պատրաստակամության մասին: Սատարում ենք այդ տրամադրվածությունը:

Աշխատանքի շարունակման հիմքն առկա է. գլխավորը՝ ցուցաբերել քաղաքական կամք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում