Իսպանական դատարանը ճանաչել է սուրճի և ծխախոտի ընդմիջումները աշխատակիցների իրականում աշխատած ժամերից հանելու ընկերության իրավունքը, հայտնում է MBS.News-ը:
Հստակեցվում է, որ Galp Energia Espana ընկերությունը աշխատակիցներին պարտադրել է նաև նշել գրասենյակը լքելու ժամանակը և ընդմիջում անելու պատճառները: Երկրի ազգային դատարանը չի առարկել նման պահանջներին:
Դատարանը նշել է, որ այդ միջոցների կիրառումն անվտանգության երաշխիք է, ինչպես նաև աշխատավայրում աշխատողների ներկայությունը վերահսկելու միջոց:
Միևնույն ժամանակ, Իսպանիայի արհմիությունների կոնֆեդերացիան բողոք է ներկայացրել գործատուների նման գործողությունների դեմ: