Թուրքական ուժերը կրկին հարված են հասցրել սիրիական բանակին: Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ 51 զինվորներ են «ոչնչացվել»՝ գրում է lenta.ru-ն:
Բացի այդ, հաղորդվում է նաև զենիթային սարքավորման, զինամթերքի պահեստի ոչնչացման և տանկի գրավման մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի կառավարությունը «շատ բարձր գին» կվճարի թուրքական ուժերի դեմ գործողությունների համար: