Թուրքական Pegasus ավիաընկերության Վիեննա-Ստամբուլ չվերթ իրականացնող Boeing 737-82R ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը Ստամբուլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը:
Դեպքի մասին ցամաքային ծառայություններին զեկուցել է երկրորդ օդաչուն և օգնություն է խնդրել՝ միաժամանակ ինքնուրույն իջեցնելով ինքնաթիռը։
Վայրէջք կատարելուց հետո անձնակազմի հրամանատարին տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար: