Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Արսեն Թորոսյանը իրավունք չունի ծաղրելու իր երեխայի առողջությամբ մտահոգված ծնողներին․ աշակերտների կեսից ավելին դպրոց չի հաճախում

Երևանի «Նիկոլ Աղբալյանի» անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը, իսկ Երևանի «Ալեքսանդր Պուշկինի» անվան թիվ 8 դպրոցի 1866 աշակերտից բացակա է 1421-ը։ Այս տեղեկություններն   «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին նաև վերոնշյալ դպրոցների տնօրենները։

«Նիկոլ Աղբալյանի» անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը նշեց, որ բացակա աշակերտներից 132-ը  վատառողջ է․

«Մեր  դասղեկների և բուժքրոջ միջոցով պարզել ենք, որ 727  բացակայից միայն  132-ն է հիվանդ, իսկ  9 աշակերտի էլ մենք ենք տուն ուղարկել, որովհետև նրանք նույնպես գունատ էին ու վատառողջ, իսկ մնացածն ուղղակի վախեցած են ու իրենց երեխաներին դպրոց չեն բերել, որպեսզի նրանք նույնպես չհիվանդանան, հավանաբար, զգուշանում են հիմա շատ ակտիվացած այդ սուր շնչառական վիրուսներից»,-պարզաբանեց նա։

Հարցին՝ դասապրոցեսն ինչպե՞ս եք կազմակերպում  այսչափ շատ բացակաների պարագայում, Արմինե Գրիգորյանը պատասխանեց․

«Սովորական, բնականոն ձևով կազմակերպում ենք, անգամ դասարան ենք ունեցել, որ ընդամենը մեկ աշակերտ է դասերին ներկայացել, բայց այդ դեպքում նույնպես դասերը կայացել են և հակառակը՝ դասարաններ էլ կան, որ բացակաների թիվն այդքան էլ  շատ չէ ու, բնականաբար, այդտեղ խնդիր չկա՝  ուսուցիչներն ամբողջ  դասաժամը վարում են․ հիմնականում գերակշիռ մասը 4-րդ-ից  մինչև 9-րդ դասարանի աշակերտներն են բացակա, բայց հույս ունենք, որ առաջիկայում  աշակերտների բնականոն  հաճախումները կվերականգնվեն, որովհետև ծնողների հետ էլ երբ խոսեցինք, ասացին, որ խուճապի մեջ չեն, այլ ուղղակի չեն ցանկանում իրենց  երեխային վտանգել և  հավելյալ բուժզննման են նրանց տանում»։

Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենի ժամանակավոր  պաշտոնակատար Նատալյա Ստեփանյանն էլ իր հերթին ասաց․

«Մենք ծնողների հետ կապի մեջ ենք և այսօրվա  դրությամբ կարող եմ ասել, որ բացակա աշակերտներից ոչ բոլորն են հիվանդ՝ ոմանք վախենում են վարակվել ու դրա համար  չեն գալիս, խուճապ կա և ծնողները խիստ մտահոգված են։ Կարծում եմ՝ նրանց մտահոգությունն օբյեկտիվ է, որովհետև, իսկապես,  դասարաններ ունենք, որտեղ 10-15  բացակա աշակերտ կա․ իհարկե, նորմալ չի այսքան շատ բացականեր ունենալը, բայց  դե ծնողներին չենք կարող պարտադրել, ամեն մեկն իր երեխայի առողջության մասին է մտածում»։

Վերջինիս տեղեկացմամբ՝ բացակաների զգալի մասը  3-րդ, 5-րդ և 9-րդ դասարանների աշակերտների շրջանում է։

Բացակա աշակերտների թվի վերաբերյալ փորձեցինք մի քանի  այլ դպրոցներից նույնպես տեղեկություններ ստանալ, սակայն տնօրենները  տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին ասել, թե այս օրերին իրենց ղեկավարած դպրոցում քանի աշակերտ դասերի չի հաճախում։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն, ում դուստրը նույնպես սովորում է Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավիճակը  մտահոգիչ  համարեց ու ընդգծեց, որ պատկան կառույցների արձագանքն այս ամենին, մեղմ ասած, անընդունելի է։

«Աղջիկս սովորում է 4-րդ դասարանում ու մի քանի օր է արդեն, որ բարձր ջերմությամբ տանը պառկած է, ես էլ իրենից եմ վարակվել․ նա արդեն 100 ժամ բացակա ունի և, եթե ևս մի 20 ժամ էլ  բացակայի, ապա շատ հնարավոր է, որ վերաքննության խնդիր առաջանա․ ես տեղեկություններ ունեմ, որ շատ տնօրեններ զանգում են ծնողներին ու ասում, որ անգամ  հիվանդ վիճակով երեխային դպրոց  ուղարկեն, որպեսզի դասերը չխաթարվեն կամ երեխաներին ստիպված չլինեն վերաքննության թողնել և  սրա արդյունքում շատ ծնողներ հիվանդ երեխային, վիրուսակիր երեխային ուղարկում են դասի, որի հետևանքով էլ մյուս երեխաներն  են վարակվում  դասընկերոջ հետ շփումից։

Լավ, մի՞թե այդքան անճար եք, մի՞թե հնարավոր չէ այս վիճակը շտկել, նախևառաջ, հոգալ երեխայի առողջության մասին, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, մենք առողջապահության  նախարարություն, կրթության նախարարություն չունե՞նք, հա՞, գոնե մեկ շաբաթով արձակուրդ հայտարարեն, դպրոցներում կարանտին հայտարարեն, ախտահանեն բոլոր դպրոցները, էսպես ո՞նց կարելի է»,-շեշտեց Անի Խաչատրյանն ու այս համատեքստում հավելեց նաև․«Առողջապահության նախարարությունը հենց տեսավ, որ աղմուկը շատանում է՝ հայտարարություն տարածեց, թե պոլիկլինիկաներում սուր շնչառական  վարակներով  դիմելիության աճի միտում կա, իսկ մինչ այդ Արսեն Թորոսյանը իր ցինիկ արտահայտություններով համարձակվում էր մարդկանց հեգնել՝ ասելով, թե դինոզավրի գրիպ է․ ես որպես ծնող եմ հայտարարում, որ Արսեն  Թորոսյանը  բարոյական իրավունք չունի ծաղրել իրենց երեխայի առողջական վիճակով անհանգստացած ծնողներին, թող նա իրեն կարգի հրավիրի ու հասկանա՝ ինչ է խոսում, չնայած, եթե հաշվի առնենք, որ Թորոսյանը «շատ աստվածապաշտ է», ապա  նման վիրավորական խոսքերը նրա տեսակի «մարդուն» բնորոշ է։

Ես այդ նախարար կոչվածին՝ դինոզավրի գրիպ եմ մաղթում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում