Սիրիայի զինված ընդդիմության անդամները գնդակոծել են երկրի բանակի ռազմական ուղղաթիռը՝ հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնի է դարձել, Իդլիբից հարավ ընկած հատվածում ռազմական ուղղաթիռ է գնդակոծվել: Տարածքում նաև կրակոցներ են եղել, որոնց հետևանքով զոհվել է հինգ թուրք զինվոր:
Գործակալության տվյալներով՝ այս տարածաշրջանում ապստամբները մոտենում էին սիրիական Նայրաբին՝ հեռացնելու համար ռուս զինվորականներին:
Առայժմ ուղղաթիռի վթարի հետևանքով վիրավորների և զոհվածների մասին որևէ տեղեկություն չկա: