Հեղինակավոր բրիտանական համալսարանները կընդունեն ավելի շատ ուսանողների աղքատ շրջաններից, նույնիսկ եթե ընդունելության քննություններում նրանց արդյունքները ցածր լինեն հեղինակավոր շրջանների և մասնավոր դպրոցների դիմորդների արդյունքներից՝ գրում է BBC-ն:
Office for Students անկախ կարգավորողի աշխատակազմի նոր առաջարկությունները կիրականացվեն Մեծ Բրիտանիայի առաջատար համալսարանների, այդ թվում՝ Օքսֆորդի և Քեմբրիջի կողմից: Երկու համալսարանները խոստացել են առաջիկա հինգ տարիների ընթացքում աղքատ ընտանիքների ուսանողների մասնաբաժինը հասցնել 7% -ի: