Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ինչու հրաժարվեց ԲՀԿ-ն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, թե ինչու ԲՀԿ-ն չի դիմի ՍԴ սահմանադրական հանրաքվեի սահմանադրականության հարցի համար: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ փաստորեն այդ դեպքում դատավորներն իրենք իրենց պաշտոնավարման հարցը պետք է քննարկեն, իսկ այդպես լինել չի կարող: Գործնականում, սակայն, շատ ավելի պարզ է, թե ինչու ԲՀԿ-ն չի դիմում Սահմանադրական դատարան: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստանը» հազիվ թե որևէ մեկին համոզեր, որ դա արել է այսպես ասած՝ սկզբունքային համոզմունքներից ելնելով, ոչ թե նախկին իշխող համակարգի հետ կապերից: Դիմելով ՍԴ՝ ԲՀԿ-ն փաստորեն իր վրա էր վերցնելու գլխավոր հարվածը, այն դեպքում, երբ բացարձակապես պարզ չէ, թե ինչ էր ստանալու դրա դիմաց: Կամ, ավելի շուտ պարզ է, որ ստանալու էր ոչինչ: Այդ պատճառով էլ ԲՀԿ-ն հրաժարվում է Սահմանադրական դատարան դիմելուց, ու անկախ շարժառիթից, պետք է արձանագրել, որ այդ քայլը լինելով ռացիոնալ կուսակցության տեսանկյունից, բխում է նաև հանրային շահից ու քաղաքական հեռանկարի տրամաբանությունից: Որովհետև հանրաքվեն պետք է լինի: Լավ կլիներ, որ բանը չհասներ այդպիսի անհրաժեշտության, և հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական կյանքի արդիականացումը շարունակվեր շատ ավելի արդյունավետ ճանապարհով, բացառելով հանրային անմիջական միջամտության անհրաժեշտությունը: Բայց կա նաև իրողությունների ու հանգամանքների օբյեկտիվ մի համախումբ, որը հաշվի առնելով էլ պետք է արձանագրել, որ հանրաքվեն դարձել է կարևոր անհրաժեշտություն՝ մի շարք առումներով:

Ըստ այդդ՝ ներկայումս ավելի լավ է, որ հանրաքվեն կայանա, և դրա միջոցով հանրությունը մի կողմից ստանա մի շարք հարցերի պատասխաններ, մյուս կողմից էլ՝ ինքը պատասխանի առաջացած մի շարք հարցերի: Դրանց թվում է, անշուշտ, նաև խորհրդարանի հարցը, թե ներկայիս պատկերը որքանով է արտացոլում իրական քաղաքական հարաբերակցությունը:

Ընդ որում, այստեղ կա երկու հանգամանք՝ մեկը մեծամասնության, մյուսը՝ ընդդիմադիր ուժերի առումով: Եթե իշխանությունը ստանա «ԱՅՈ»-ի տպավորիչ հաստատում, ապա ակնառու կլինի, որ մեծամասնության առումով խորհրդարանը արտացոլում է առկա իրողությունները: Բայց արդեն իսկ նկատելի է, որ ընդդիմադիր ուժերի տեսանկյունից խորհրդարանը այդքան էլ չի համապատասխանում իրական քաղաքական պատկերին: Համենայնդեպս, արդեն իսկ ակնառու է մի բան, որ այդ ուժերը դուրս են քաղաքական ընթացիկ զարգացումների տրամաբանությունից, նրանք չեն գտնում իրենց տեղը դրանցում, կամ այն տեղը, որ զբաղեցնում են, թույլ չի տալիս լինել առանցքային խաղացող: Դա ամենևին նորություն չէ, պարզապես ակնառու դրսևորվում է ներքաղաքական կյանքի աշխույժ ցիկլերում, երբ օրակարգում վճռորոշ հարցեր են:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում