«Այս հայտարարության ֆոնի վրա ինձ մի բան է հետաքրքիր՝ արդյոք 2018թ. նախորդած 10 տարիների ընթացքում երկրում ամեն բան լավ էր և չկար մի բան, որ այնպես չէր, որ Արթուր Վանեցյանը տաքուկ իր աշխատասենյակում նստած իր գործն էր անում և չէր զբաղվում քաղաքականությամբ: Արդյոք 2018թ. հեղափոխությունից հետո երկրում ինչ-որ բան այնպես չէ, որ նա որոշեց զբաղվել քաղաքականությամբ:», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե հատուկ ծառայությունների կադրային սպան որոշում է քաղաքականությամբ զբաղվել, հավանաբար երկրում ինչ որ բան այն չէ: