Ամենաքիչը ԱՄՆ 109 զինվորական է վիրավորվել Իրաքում ԱՄՆ ռազմաբազան Իրանի կողմից հրթիռակոծվելու ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությունը:
«Այսօրվա դրությամբ ԱՄՆ 109 զինվորականի մոտ ախտորոշվել է կոնտուզիա»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ այդ թիվը 45-ով ավելին է, քան հայտարարվում էր նախկինում:
Ըստ մամուլի ծառայության, 76 զինվորականներ արդեն վերադարձել են պարտականությունների կատարմանը: Ավելի մանրակրկիտ հետազոտությունների համար հրթիռակոծությունից հետո 27 զինվորական տեղափոխվել են Գերմանիա, որոնցից 21-ը հետագայում տեղափոխվել են ԱՄՆ:
Եւս 5 տուժած զինվորականի բժիշկները դեռ հետազոտում են, մեկն արդեն անցել է ծառայության Իրաքում: