Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դա անվերադարձ է. կյանքը հանրաքվեից հետո

Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում ներկայումս արդիական հարցն այն է, թե ինչպիսին է լինելու կյանքը սահմանադրական հանրաքվեից հետո: Հանրաքվեն հեղափոխություն է, հեղափոխության երկրորդ շունչ, կամ երրորդ՝ եթե հաշվի առնենք, որ երկրորդը եղել է այսպես ասած դատարանների շրջափակման ակցիան, որով լուծվեց ԲԴԽ հարցը: Երկրորդ, թե երրորդ, թերևս էական էլ չէ: Էականն արդեն այն է, թե լինելո՞ւ է արդյոք չորրորդը, թե ի վերջո հաջողելու է հասարակական-քաղաքական կյանքը բերել մի ռեժիմի, որտեղ իրողությունները թելադրեն այլ քաղաքական վարքագիծ թե իշխանությանը, թե մնացյալ քաղաքական սուբյեկտներին: Այստեղ Հայաստանի համար առանցքային հարցն է՝ ով կամ ինչն է թելադրում ներքաղաքական վարքագիծ և օրակարգ:

Կհաղթի «այո-ն, թե կհաջողի ոչ-ը, մեծ հաշվով կլինի դարձ ի շրջան յուր, եթե չի հստակեցվում այդ հարցը՝ ով է ներքաղաքական օրակարգ և զարգացում թելադրողը, ինչի՞ց է բխում այդ օրակարգը: Եթե այն շարունակելու է բխել «անցյալի ուրվականից», ապա հանրաքվեն կարող է կատարել իր լոկալ խնդիրը՝ լուծել ՍԴ հարցը, բայց խոշոր առումով կարող է վերածվել անիմաստ, դատարկ կրակված կարևոր արկի, քանի որ չի լուծել ներքաղաքական դիսկուրսը նոր մակարդակի բերելու գլխավոր խնդիրը:

Մյուս կողմից, իսկ ընդհանրապես ո՞վ պետք է լուծի այդ խնդիրը, և ինչու՞ այդ խնդիրը չլուծվեց հեղափոխությունից հետո: Չէ՞ որ հեղափոխությունն ինքնին «հանրաքվե» էր, հետո մեկ այլ հանրաքվե էր խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Ինչո՞ւ առաջացավ ևս մեկ անհրաժեշտություն: Որովհետև իշխանությունը ժամանակի՞ն չլուծեց հարցը, ինչպես շատերն են պնդում այսօր, թե՞ որովհետև հեղափոխությունը բոլորին մատնեց մի պարզ շփոթմունքի, այդ թվում իհարկե նաև իշխանությանը. չկա հանցավոր համակարգը, ու ստացվում է, որ չկա նաև ներքաղաքական կյանքի շարժիչ:

Իշխանությունը այդ իրավիճակում շատ ավելի ճկուն լինելու բազմաթիվ հնարավորություններ ուներ, որոնք էլ օգտագործում է, թեև ավելի շատ սպառման ռեժիմով, որովհետև այդ հնարավորություններն անվերջ չեն: Սակայն իշխանության սպառման հանգամանքը ամենևին չի նշանակելու մյուս քաղաքական ուժերի կամ սուբյեկտների հաշվի համալրում:

Հայաստանում անցել է ժամանակը, երբ ընդդիմության հաջողության աստիճանն այսպես ասած ուղիղ համեմատական էր իշխանության անհաջողությանը, ընդդիմության վարկանիշը ուղիղ համեմատական էր իշխանության վարկի բացակայությանը: Ընդ որում, այդ ժամանակը սկսել էր էապես անցնել անգամ դեռևս հեղափոխությունից առաջ: Այն անվերադարձ է հեղափոխությունից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում