«Շատ կարևոր է հարցի բովանդակությունը: Ես կարծում եմ, որ այստեղ լոկալ հարց չի լուծվում: Լուծվում է սահմանադրության համապատասխան գլուխը իրականություն դարձնելու մասին: Խոսվում է Հայաստանի ապագայի մասին և այն Սահմանադրական դատարանի մասին, որի վերաբերյալ մենք շատ տարիներ խոսել ենք: Այս մասին մեր հանրության հետ շատ մանրամասնորեն է անհրաժեշտ խոսել և ներկայացնել, որովհետև մեր քաղաքացիները պարտավոր չեն ամբողջ պրոցեսը խորությամբ, դետալներով իմանալ, օրենսդարական նրբություններին տիրապետել: Դա մեր աշխատանքն է: Առաջնային կարևորության է մարդկանց կոչ անել, որ մասնակցեն ընտրություններին, որովհետև նման պրոցեսով են ձևավորվում ուժեղ և կայուն հանրությունները:», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը: