Մոսկվան մտահոգ է մայիսին Թբիլիսիում կայանալիք Եվրախորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնարավոր մասնակցությունը կանխելու՝ վրացական ընդդիմության կոչերից: Ռուսաստանի մասնակցության մակարդակի վերաբերյալ որոշումը կկայացվի հաշվի առնելով բոլոր գործոնները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարարը:
Ավելի վաղ վրացական ընդդիմության ներկայացուցիչները կոչ էին արել կանխել Լավրովի հնարավոր այցը Թբիլիսիում կայանալիք Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու համար: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ իր հերթին նշել է, որ Վրաստանը պատրաստ է ընդունել Ռուսաստանի պատվիրակությանը:
«Մեզ, իհարկե, չի կարող չանհանգստացնել նման սադրիչ հայտարարությունները, բայց մենք ավելի շատ կենտրոնացած ենք Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշման վրա: Մենք կարծում ենք, որ Եվրախորհրդի բոլոր անդամ պետությունները պետք է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները: Նույնը ակնկալում ենք նաև վրացական իշխանություններից», – ասել է Ռուդենկոն: