Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի էժան «պրինցիպը»․ Ինչպես է քանդվել Հայաստանի ազգային հավաքականը

Փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը աղմկահարույց հայտարարություններ անելուց զատ խոսել էր նաև հայկական ֆուտբոլից, նշելով որ տարիներ շարունակ լուրջ ներդրումներ է արել մարզաձևի զարգացմանը զարկ տալու համար։ «Ես տասնյակ միլիոնների հասնող դոլարներ եմ դրել ֆուտբոլի մեջ: Ցանկացած ֆուտբոլիստի հարցրեք, թե ամեն հաղթանակից հետո ինչքան պարգևավճար են ստացել և ոնց», – նշել էր Հայրապետյանը: Այսօր հայկական ֆուտբոլը գտնվում է մեղմ ասած ծանր վիճակում։ Ֆուտբոլային ենթակառուցվածքներ գրեթե չունենք, իսկ հավաքական թիմերը միջազգային ասպարեզում շարունակ ձախողվում են պարտվելով խայտառակ հաշիվներով։ Խոսենք թերևս մեր ազգային հավաքականից, որը հասարակության ուշադրության կենտրոնում է՝ փորձելով հասկանալ թե իրականում ինչ ժառանգություն է թողել Հայրապետյանը ՀՖՖ-ի նոր ղեկավարներին։

Չնայած, որ Աբրահամ Խաշմանյանը դեռևս չի ազատվել մեր ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, այնուամենայնիվ ֆուտբոլային շրջանակներում 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո շարունակ շրջանառվում է հետևյալ հարցը՝ ո՞վ կլինի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը: Հայացք նետելով դեպի անցյալ՝ կարող ենք առանձնացնել ընդամենը մի քանի մասնագետի, որոնց աշխատանքը տպավորվել է և գրանցվել են համեմատաբար բարձր արդյունքներ: Այսօր պետք է արձանագրենք սակայն, որ 25 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականի խաղում այդպես էլ չի ձևավորվել խաղային ձեռագիր: Իրականում դժվար է ասել, ի՞նչ ոճի ֆուբոլ է դավանում մեր հավաքականը: Օրինակ, Ուկրաինայի ազգային հավաքականը կազմավորումից ի վեր չնայած մարզիչների փոփոխության՝ ունի խաղաոճ, որը որևէ կերպ չի փոփոխվում:Նման օրինակները շատ են: Մեր հավաքականի հաջորդ գլխավոր մարզչի առաջնային խնդիրներից է լինելու այսպես ասած խաղային ձեռագիր դնելը, որն ամենևին էլ հեշտ խնդիր չէ: Իսկ որն է ձեռագիր չունենալու և նման ժառանգություն ստանալու պատճառը կամ մեղավորը: 2002 թվականին ստանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր երկրում չի տեսնում արժանի մասնագետ, ում կարելի է վստահել ազգային թիմը: Այդժամ Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեց «Փյունիկի» գլխավորող արգենտինացի Օսկար Լոպեսին: Վերջինս «Փյունիկում» վատ չէր աշխատում և Հայաստանի չեմպիոնը Լոպեսի գլխավորությամբ համեմատաբար հաջող էր ելույթ ունենում եվրագավաթների խաղարկություններում: Սակայն մեր հավաքականի խաղում էական փոփոխություններ չնկատվեցին:

Ավելին, որոշ ժամանակ անց Լոպեսը պահանջեց բարձրացնել աշխատավարձը, ինչը բնականաբար Ռուբեն Հայրապետյանի դուրը չեկավ և արգենտինացու աշխատանքը Հայաստանի հավաքականում ավարտվեց: Լոպեսին փոխարինեց ռումինացի Միխայ Ստոյկիցան, որին հաջորդեցին, ֆրանսիացի Բեռնար Կազոնին, հոլանդացի Հենկ Վիսամնը, շոտլանդացի լուսահոգի Յան Պորտերֆիլդը, անգլիացի Թոմ Ջոնսը և դանիացի Յան Պոուլսենը:Նշված մասնագետներից թերևս Պերտերֆլիդն էր, որն ուներ հարուստ կենսագրություն և փորձ բարձրակարգ թիմերում աշխատելու:Մասնավորապես, Պորտրեֆիլդը գլխավորել էր «Չելսիի», «Շեֆիլդի» պես թիմեր ինչպես նաև աշխատել մի քանի ազգային հավաքականներում: Այս գործոնները բնականաբար նպաստեցին, որ Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր հավաքականը ցուցադրի ֆանտաստիկ ֆուտբոլ: Չունենալով լուրջ կադրեր՝ Պորտերֆիլդը ստացավ որակ և արդյունք, որը դեռ շատ ենք հիշելու: Վերը թվարկված մարզիչներից հետո Ռուբեն Հայրապետյանը կարծես փոխեց որոշումը տեղացի մասնագետների նկատմամբ և ազգային հավաքականը վստահեց Վարդան Մինասյանին: Վերջինս որպես երկրորդ մարզիչ աշխատել էր նշված օտարերկրացի գրեթե բոլոր մասնագետների հետ: Մինասյանը ցույց տվեց արդյունք, որը լավագույնն էր մեր հավաքականի պատմության մեջ: 2014 թվականի աշխարհի առաջնություն ընտրական փուլից հետո Մինասյանը հեռացավ: Հեռացավ պատվով: Մինասյանի հեռանալուց հետո Հայրապետյանը կրկին փոխեց մոտեցումը և ազգային թիմը վստահեց շվեյցարացի Բեռնարդ Շալանդին:Կարճ ժամանակ անց էլ Հայրապետյանն աշխատանքից ազատեց Շալանդին և ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Սարգիս Հովսեփյանին:

2016 թվականի եվրոպայի առաջնության ավարտից հետո Հովսեփյանի փոխարեն Հայրապետյանը ազգային թիմը վստահեց Վարուժան Սուքիասյանին: Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանն արդեն տապալվել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում չտոնելով ոչ մի հաղթանակ: 3 խաղ տապալելուց հետո Հայրապետյանը աշխատանքից ազատեց նաև Սուքիասյանին, գլխավոր մարզիչ նշանակելով Արթուր Պետրոսյանին: Թե ինչպես հանդես եկավ մեր հավաքականը Պետրոսյանի գլխավորությամբ, կարծում ենք բոլորն են հիշում:Կարճ ժամանակ անց հրաժարական տվեց նաև Պետրոսյանը: Ի՞նչ սկզբունքով էր Հայրապետյանը ընտրում մարզիչ: Ի՞նչ էր մտածում Հայրապետյանը, երբ մեր ազգային թիմը վստահում էր ասենք Հենկ Վիսմանին, Բեռնար Շալանդին կամ Բեռնար Կազոնիին: Բացառությամբ Պորտերֆիլդի մյուս բոլոր օտարերկրացի մասնագետները որևէ բարձրակարգ թիմում, որևէ լուրջ հաջողության չեն հասել: Մինչև Հայաստանը գաը նրանց մասին չէր լսել ոչ մի ֆուտբոլասեր: Այստեղ պարզ է դառնում, որ հավաքականի արտասահմանցի մարզիչներին Հայրապետյանը ընտրել է բացառապես էժան լինելու համար: Դե բնական է, որ արտասահմանցի «էժան» մասնագետներն առանձնապես չեն տարբերվում հայաստանցի մասնագետներից: Ի՞նչ էր Հայրապետյանը մտածում, երբ հավաքականը վստահում էր Սարգիս Հովսեփյանին, կամ Արթուր Պետրոսյանին, որոնք մարզչական կենսագրություն ըստ էության չունեին:Հայրապետյանի «պրինցիպը» կարծում ենք պարզ էր, միայն թե մարզիչը լինի էժան:

Այս սկզբունքով առաջնորդվելու հետևանքով մոտ 16 տարի Հայաստանի ազգային հավաքականի խաղը ուղղակի բռնաբարվել է:Կարող էր արդյոք այդքան վայրիվերումներից հետո մեր հավաքականն ունենար ձեռագիր կամ խաղաոճ: Պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը: Եթե կարճ նկարագրենք իրավիճակը՝ կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականի խաղը գտնվում է կոլապսային իրավիճակում: Կարծում ենք պարզ է, որ թե ՀՖՖ-ի և թե նոր մարզչի համար առաջնային խնդիր է արդյունքից բացի դնել խաղային ձեռագիրը որը չի փոփոխվի առաջիկա տարիների ընթացքում: ՀՖՖ-ում այսօր կան մասնագետներ, որոնց հասկանում են խնդրի կարևորությունը: Թեկուզ ուշացումով, բայց ժամանակն է նաև լուծելու այս խնդրը և առաջ շարժվել ուրույն ձեռագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում