Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Համալսարանում «օրինականացված» կոռուպցիային պետք է վերջ դրվի. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն «հարցեր պարզելու» է կանչում ԵՊՀ մամուլի քարտուղարին

«Նախընտրական ժամանակահատվածն անցնում է բավականին լարված մթնոլորտում և այնպիսի իրավիճակ է տիրում, որը հարիր չէ համալսարանին»։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավիճակն այսպես բնութագրեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մամուլի քարտուղար, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի մարտի 23-ին կայանալիք ընտրությանը։

«Դեռևս հայտնի չէ, թե ով է դառնալու ԵՊՀ ռեկտոր, տարբեր թեկնածուներ կան, սակայն դեռ պաշտոնական հայտարարություններ էլ չկան արված, ինչը բարդացնում է իրավիճակը, խորացնում է ներկա դրությամբ առկա խնդիրները․ անձամբ իմ անունից կարող եմ ասել, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի կողմից ես ինքս որոշակի ճնշումների եմ ենթարկվում՝ քննադատական մտքեր արտահայտելու և իմ բաժնի աշխատակիցների խոսքի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը չսահմանափակելու համար, մասնավորապես՝ այս կիսամյակ հայ գրականություն առարկան է հանվել, ինչպես նաև ես զրկվել եմ լրավճարից»,-տեղեկացրեց ԵՊՀ մամուլի պատասխանատուն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Իմ բաժնի աշխատակիցներից մեկը լրատվամիջոցներից մեկում հոդված էր տպագրել, ըստ որի՝ այն հանգամանքը, որ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը «Էվոկաբանկ»-ի բաժնետերերից մեկն է և այդ բանկի խորհրդի նախագահի տեղակալը, իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և շահերի բախում կա՝ իր և համալսարանի ռեկտորի պաշտոնի միջև․ այս հոդվածից հետո պարոն Գեղամ Գևորգյանն ինձ հարցրեց, թե ինչու է իմ աշխատակիցը նման տեղեկություն հրապարակել և ես նրան ասացի, որ դա տվյալ աշխատողի իրավունքն է, որին ի պատասխան պարոն Գևորգյանն ինձ ասաց՝ դե, որ այդպես է, ուրեմն մյուս տարի դու լրավճար չես ստանա, իսկ, երբ ես նրան հարցրի, թե ինչ լրավճարի մասին է խոսքը, Գեղամ Գևորգյանն ինձ ասաց՝ դա ռեկտորի նվերն է, որը դու այլևս չես ստանա։

Այսպիսով ես պարզեցի, որ, փաստորեն, համալսարանի բյուջեում վարչական մասով կա մոտ 70 միլիոն դրամանոց մի ֆոնդ, որը տնօրինում է համալսարանի ռեկտորը և առանց որևէ չափորոշիչի նա որոշում է՝ ով այդ գումարից պետք է ստանա, ով՝ ոչ, այսինքն՝ կամայական որոշում կարող է կայացնել և որևէ հիմնավորում, որևէ փաստարկ կամ պատճառաբանություն դրան չկա՝ բացի ռեկտորի ցանկությունից»։

Գևորգ Էմին-Տերյանի խոսքերով՝ այսպիսի կամայականություններին այսուհետ պետք է վերջ դրվի։ Ըստ նրա՝ սա բացահայտ կոռուպցիա է, որը չպետք է անուշադրության մատնել։

«Սա, այսպես ասած, «օրինականացված» կոռուպցիա է համալսարանում, որը պետք է օր առաջ, ժամ առաջ վերացվի։

Այս ամենից ելնելով էլ՝ ենթադրում եմ, որ գրականություն առարկայի դասաժամերը հանելը հենց Գեղամ Գևորգյանի նախաձեռնությունն է»,-պնդեց Գևորգ Էմին-Տերյանը։

Այս ամենի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից։

«Ես Գևորգ Էմին-Տերյանին լրավճարից չեմ զրկել, այլ պարզապես նրա համար այլևս լրավճար չեմ սահմանելու․ եթե Գևորգն ինձ հետ հարց ունի, ուրեմն թող գա ու անձամբ ինձ հետ իր հարցերը պարզի, իսկ ձեզ որևէ այլ բան չունեմ ասելու, ցտեսություն»,- այսպես կոշտ ու կտրուկ արձագանքեց Գեղամ Գևորգյանն ու անջատեց հեռախոսը՝ այդպես էլ չբացատրելով անգամ ինքն իրեն հակասող վերոնշյալ հայտարարությունն ու իր հերթին մանրամասներ չներկայացնելով տեղի ունեցածի վերաբերյալ։

Ավելի ուշ կրկին փորձեցինք ռեկտորի ԺՊ-ին մի քանի հարց ուղղել, սակայն, մեր բազմաթիվ հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան, իսկ այնուհետ՝ բաժանորդն անջատել էր հեռախոսը կամ գտնվում էր ռադիոծածկույթից դուրս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում