Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին, որը երկարատև բուժման կուրս է անցնում: Իր տուն Էրդողանի այցի մասին Twitter-ում գրել է Եսայանը:
Իր գրառման մեջ նա շնորհակալություն հայտնել Էրդողանին և հույս հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքին:
Նշենք, որ Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից։