Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

ԱԱԾ-ի կողմից հետախուզվող ֆինանսների նախկին փոխնախարարը Արթուր Աֆրիկյանն է

Նախօրեին՝ փետրվարի 8-ին, Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ պետությանը ավելի քան 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել ֆինանսների նախկին փոխնախարարի նկատմամբ, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Մասնավորապես, ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2014-2016 թվականներին ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը և նրա վերադասը՝ ֆինանսների նախկին նախարարը, պաշտոնեական դիրքը օգտագործել են ծառայության շահերին հակառակ և միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները, կառավարության կնքած արտոնյալ վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2 միլիարդ դրամ արժողությամբ 8 հազար 500 միավոր էլեկտրոնային կողպեք: Մինչդեռ, ըստ իրավապահների, մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը երկու հազարը, իսկ փաստացի՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերը, օգտագործվել է ընդամենը 251 կողպեք։ Արդյունքում, ֆինանսների նախկին նախարարի և նրա տեղակալի գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլև կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 1,7 միլիարդ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։

Պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպքով նախկին փոխնախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ։

ԱԱԾ հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէր ֆինանսների փոխնախարարի անունը։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս գործով անցնող մեղադրյալ ֆինանսների նախկին փոխնախարարը Արթուր Աֆրիկյանն է։ Նա պաշտոնավարել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ժամանակ՝ 2014-2016 թվականներին։ Մինչ այդ էլ՝ Աֆրիկյանը ՊԵԿ փոխնախագահ էր։ Առհասարակ, Արթուր Աֆրիկյանը, սկսած 1980-ականներից, աշխատել է հարկային և մաքսային մարմիններում՝ ցածր օղակներից հասնելով փոխնախարարի պաշտոնի։ Արթուր Աֆրիկյանն անպաշտոն մնաց միայն այն ժամանակ, երբ վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ դարձրեց իր մտերիմ Վարդան Հարությունյանին։ Մինչ այդ, սակայն, Աֆրիկյանին հաջողվել էր հսկայական կարողություն դիզել, բիզնեսներ ունենալ արտերկրում։

«Հետք» պարբերականը 2018 թվականին իրականացրած հետաքննության ժամանակ պարզել էր, որ գեներալ Արթուր Աֆրիկյանը բազմաթիվ անշարժ գույք ունի Դուբայում։ Ընդ որում՝ Դուբայի այնպիսի համալիրներում, որոնք ուղղակի աչք են ծակում իրենց շքեղությամբ: Դրանցից առաջինը աշխարհի ամենաբարձր կառույցն է՝ Burj Khalifa աշտարակը, որը ներառում է հյուրանոց, ռեստորաններ, բնակելի և գրասենյակային տարածքներ, դիտման հարթակներ և այլն: Աֆրիկյանը 2014-ին այդ համալիրի 43-րդ հարկում բնակարան է ձեռք բերել։

Նույն թվականին՝ 2014-ին Աֆրիկյանը ևս երկու բնակարան է ձեռք բերել Դուբայում՝ արմավենու տեսքով հայտնի արհեստական կղզու համալիրներից մեկում։

Աֆրիկյանի անունով է գրանցված նաև Դուբայի կենտրոնում՝ Burj Khalifa աշտարակի հարևանությամբ գտնվող Address Dubai Mall 5-աստղանի հյուրանոցի 33-րդ հարկի բնակարաններից մեկը:

2014-2015 թվականներին Աֆրիկյանը կրկին Դուբայի կենտրոնում կառուցված մեկ այլ 5-աստղանի հյուրանոցում ձեռք է բերվել 3 բնակարան, որոնք գտնվում են 16-րդ, 25-րդ և 47-րդ հարկերում:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստանում Աֆրիկյանների ընտանիքին է պատկանում նաև «Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ընկերությունը։

Ուշագրավ է, սակայն, որ Աֆրիկյանը 2014-2016 թվականները տարբեր պաշտոններ զբաղեցնելու ժամանակ հայտարարագրել է ընդամենը 1 բնակարան և ավտոտնակ։

Մեզ հասած տեղեկություններով՝ Աֆրիկյանը ներկայումս գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ ևս բիզնեսների է տիրապետում։

Արթուր Աֆրիկյանին 2011-ին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհվել է Մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում