Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

«Հեղափոխական» գեներալը դարձավ «հինգերորդ շարասյան» զինվոր. Վանեցյանի լյուստրացիան

«Հայաստանում այսօր իշխանության ղեկին են նրանցից շատերը, որոնք ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվորեն հանդես են եկել հակառուսական դիրքերից՝ ընդհուպ մինչև խորհրդարանում իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին օրենսդրական նախաձեռնության առաջադրումը: Նրանք հայտարարում էին, որ ԵՏՄ-ն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը: Մինչդեռ այսօր ցանկացած հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունը և կազմակերպության հետ համագործակցության ավելի շատ խորացման անհրաժեշտությունը»,- ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում շեշտել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ «իրական քաղաքականությունը և պոպուլիզմն անհամատեղելի են»:

Կուսակցություն ստեղծելու հայտ ներկայացրած Վանեցյանը տեղական խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ներկայանում էր հեղափոխությունը պաշտպանողի դիրքերից՝ այդպես էլ չբացահայտելով, թե նույն այդ հեղափոխության հետ ինչ արժեքներ են կապում իրեն, կամ ինչպես է Նիկոլ Փաշինյանը դավաճանել հեղափոխության օրակարգը, եթե անկեղծ լինելու համար խոստովանենք, որ հայկական հեղափոխությունն ըստ էության չունի այլ ասոցիացիա, քան գործող վարչապետն է։ Մի խոսքով՝ եթե տեղական ԶԼՄ-ների համար Վանեցյանը չբացահայտվեց, ապա նրա իսկական բենեֆիսը տեղի ունեցավ ռուսական գործակալությանը տված հարցազրույցում՝ պայթեցնելով մի քանի փուչիկներ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչքանով է հաճելի, երբ որևէ մեկը օտար ԶԼՄ-ին տված հարցազրույցում «դանոս» է տալիս իր նախկին թիմի դեմ, ու դա այն դեպքում, երբ Վանեցյանն, ամենայն հավանականությամբ, կմնար անհայտ մի գնդապետ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալը, ինչի հետևանքով միջին վիճակագրական չեկիստը դարձավ հեղափոխության «Ռոբին Հուդ»՝ նախարարական կարգավիճակով ու գեներալական ուսադիրներով։ Բայց թերևս «դանոսի» հարցով Վանեցյանին մեղադրելն այնքան էլ տեղին չէ, մանավանդ, որ ԱԱԾ դարձած նախկին ԿԳԲ-ում աշխատանքի այլ ոճ, առաջխաղացման այլ ճանապարհ կարծես թե գոյություն չի ունեցել ու չունի։

Ամբողջ խնդիրն այն է, որ «նախկիններին մերժող» Վանեցյանը ռուսական լսարանի համար կրկնում է հենց հների թեզերն ու գաղափարական սլոգանները։ Ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի թիմի դեմ նման «դանոս», եթե չեմ սխալվում, դարձյալ ռուսական լրատվամիջոցի տված հարցազրույցում տվել էր մեկ էլ Ռոբերտ Քոչարյանը։ Կարճ ասած՝ սա «հինգերորդ շարասյանը» ինտեգրվելու ամենակարճ ու պրիմիտիվ ճանապարհն է, որից ուրախությամբ օգտվել է Վանեցյանը՝ քարոզչական փուչիկի վերածելով այն կեղծ թեզը, թե ինքը պատրաստվում է հեղափոխությունը փրկել «դավաճան» Փաշինյանից։

Հետաքրքիր է՝ այսօր «պահպանողականի» դիմակ հագած Վանեցյանը ե՞րբ է հասկացել, որ հեղափոխությունն ու պոպուլիզմը «փիս» բաներ են՝ հեղափոխական Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու ամիսների՞ն, Միքայել Մինասյանի հետ ունեցած «եզակի» հանդիպման ժամանա՞կ, թե՞ «հինգերորդ շարասյան» եֆրեյտորի կոչումը ստանալու պահին։ Սա սկզբունքային հարց է, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ դերակատարություն է վերապահված Վանեցյանին իր քաղաքական «առաքելության» ճանապարհին։

Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության խարանն է, ու ռուսական և տեղական հայտնի շրջանակները նրան խաղի մեջ պահելով՝ գործող իշխանությանն անընդհատ հիշեցնելու են, թե ինչպես հեղափոխությունը դեռ օրորոցում զրկվեց «կուսությունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում