ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհում իր գլխավոր երկրպագուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն է։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Ամերիկյան առաջնորդը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը երախտապարտ է իրեն այն բանի համար, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները սկսել են պաշտպանության համար ավելի շատ միջոցներ տրամադրել։
«Աշխարհում իմ գլխավոր երկրպագուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն է»,- ասել է Թրամփը։
Սպիտակ Տան առաջնորդը նաև տեղեկացրել է, որ նախկինում ԱՄՆ-ն ստիպված էր լինում վճարել ՆԱՏՕ-ի պաշտպանության համար ընդհանուր գումարի «գրեթե 100%-ը», որը նրա վրա ծախսվում էր։