Թուրքիան հրետակոծել է սիրիական Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքը, որը մի քանի օր առաջ անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնում է արաբական Al Jazeera հեռուստաալիքը:
Նշվում է, որ թուրքական զորքերը օգտագործել են ծանր հրետանի:
Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ սիրիական ընդդիմության զինված խմբավորումները թուրքական հրետանու հովանավորությամբ գրոհել են Իդլիբ նահանգի արևելքում գտնվող կառավարական բանակի ստորաբաժանումները: