Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պուտինը պատրա՞ստ է ճանաչել Արցախի իրողությունը

ՌԴ նախագահ Պուտինը Դիվանագետի օրվա առիթով ունեցած ելույթում խոսել է այն մասին, որ աշխարհը հասել է ռազմական լարվածության բավականին վտանգավոր սահմանագծի՝ նշելով, որ դիվանագետներից պահանջվում է ջանքի բազմապատկում՝ կայունության, արդարացի աշխարհակարգի ձևավորման համար:

Ի՞նչ է արդարացի աշխարհակարգը՝ ըստ ՌԴ նախագահի, ո՞րն է դա: Այն, ինչ 75 տարի առաջ գծվել է Յալթայում՝ Ռուզվելտի, Ստալինի և Չերչիլի մասնակցությամբ կոնֆերանսո՞ւմ, թե՞ ՌԴ նախագահը ունի աշխարհակարգի վերաբերյալ այլ պատկերացում: Պուտինը մեկ անգամ չէ, որ դրսևորել է իր համակրանքը Ստալինի նկատմամբ՝ առնվազն քարոզչական տիրույթում դրա էֆեկտիվության ակնկալիքով: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ հենց Ստալինի մասնակցությամբ գծված այդ աշխարհակարգն էլ նա դիտարկում է «արդարացի»: Առավել ևս, որ Պուտինը ԽՍՀՄ փլուզումն էլ անարդարացի է համարել և գնահատել իբրև 20-րդ դարի աշխարհաքաղաքական աղետ:

Բանն այն է, որ Յալթայի աշխարհակարգը փլուզվեց հենց ԽՍՀՄ փլուզումով: Միաժամանակ, ՌԴ նախագահը հայտարարել է, որ նոր աշխարհակարգի շուրջ քննարկումները պետք է տեղի ունենան ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամների առաջնային մասնակցությամբ: Այդ մասին նա հայտարարեց ամենամյա ուղերձում, նաև Իսրայելում՝ Հոլոքոստի 75-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային համաժողովում: Դա նշանակում է, որ «նոր Յալթան» Պուտինը տեսնում է արդեն ոչ թե 3, այլ հինգ սուբյեկտի մասնակցությամբ՝ ներառյալ Ֆրանսիան ու Չինաստանը: Բայց հատկանշական է, որ առաջնայինների շարքից նա փաստորեն դուրս է թողնում այնպիսիններին, ինչպիսիք են՝ Գերմանիան, Իրանը, Թուրքիան, Իսրայելը: Հնարավոր է, որ նա բավականին իրատես է և չի պատկերացնում նոր Յալթա, այլ «արդարացի աշխարհակարգ» ասելով նկատի ունի նոր իրողությունների պայմաններում ձևավորվելիք աշխարհակարգը:

Այդ հանգամանքը շատ կարևոր է Հայաստանի համար՝ թե՛ այն տեսանկյունից, որ գործ ունենք Հայաստանի հետ սերտ հարաբերության մեջ գտնվող մի ուժային կենտրոնի հետ, որի այս կամ այն շարժը շոշափում է Հայաստանի շահերը, և թե՛ գործնականում բավականին առանցքային մի հարցի՝ նոր աշխարհակարգի շուրջ մեր ռազմավարական դաշնակից համարվող պետության դիրքորոշման հետ:

Բանն այն է, որ եթե խոսքը վերաբերում է նոր Յալթային, այդ աշխարհակարգի վերականգնմանը, ապա այստեղ Հայաստանի համար կա լուրջ մտահոգության տեղիք, որովհետև Հայաստանն այդ աշխարհակարգում դերակատար չէր, այլ ածանցյալ՝ որպես ԽՍՀՄ մաս: Հայկական շահերը, որ ոտքի տակ էին գցվել դեռ Առաջին աշխարհամարտից հետո, Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ միայն չվերականգնվեցին, այլև փաստորեն էլ ավելի կոնսերվացվեցին: Միայն Յալթայի փլուզումն էր, որ աշխարհաքաղաքական արդիական գործընթաց բերեց հայկական սուբյեկտությունը՝ ծանր ու դժվարին պայքարի և հաղթանակի գնով: Խոսքն Արցախի շարժման, անկախության ձևավորման, պատերազմի պայմաններում անկախ պետականության կերտման մասին է:

Ըստ այդմ՝ եթե Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետության նախագահը «արդարացի աշխարհակարգ» ասելով նկատի ունի Յալթայի վերբեռնումը, ապա դա նշանակում է, որ այդ աշխարհակարգում նա Հայաստանը դարձյալ տեսնում է ածանցյալ դերում: Իսկ դա նշանակում է ոչ միայն լրջագույն խորհելու առիթ, այլև մարտահրավերի նախապատրաստվելու ազդակ: Եթե այդուհանդերձ ՌԴ նախագահը խոսում է իսկապես արդարացի աշխարհակարգի մասին՝ նոր, այդ թվում և հայկական սուբյեկտությամբ ձևավորված իրողությունները հաշվի առնելով, ապա նա այդ աշխարհակարգի շրջանակում պետք է դիտարկի նաև այդ իրողությունների ճանաչումը, ինչպես ԱՄՆ-ն է ճանաչում իր դաշնակից Իսրայելի արձանագրած իրողությունները:

Պատրա՞ստ է դրան ՌԴ նախագահը, ՌԴ քաղաքական իսթեբլիշմենտը ընդհանրապես: Այդ հարցը չունի խորքային ռազմավարական պատասխան. թեև 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդած հակահայկական քաղաքականությունը ներկայումս չի նշմարվում, կան փոփոխության էական դրվագներ, սակայն դրանք իրենց բնույթով շարունակում են ավելի շատ լինել մարտավարական, քան ռազմավարական ռեժիմում:

Մյուս կողմից՝ անկասկած է նաև, որ արդարացի աշխարհակարգում իր տեղն ու դերը հայ ժողովուրդը, հայկական պետականությունը պետք է կերտի ինքը, ոչ թե Պուտինը կամ Թրամփը: Հենց դրանից՝ այդ կերտման ուժգնությունից, հաստատակամությունից և ռազմավարական խորությունից է կախված լինելու, թե ինչ իրողություն են ճանաչելու նրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում