Թուրքիայի կառավարությունը եւս մեկ տարով երկարացրել է մանդատը` Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Համաձայն այդ որոշման` թուրքական զորամիավորումներն իրավունք ունեն ազատ մուտք գործել այդ տարածք ` կանխելու համար ահաբեկիչների ներխուժումը Թուրքիայի հարավ: Մանդատը երկարացվում է 2010թ. հոկտեմբերի17-ից:
Միաժամանակ` այդ որոշման մեջ նշվում է, որ Իրաքը համարվում է Թուրքիայի համար եղբայրական պետություն, կարեւորվում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ միասնությունը: