Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Խայտառակ ընտրություններ էին, Բաքուն բարեփոխվելու իմիտացիա է ստեղծում. ինչու էր Արցախի հարցը դուրս մնացել քարոզարշավից

Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Ֆեյսբուքում իր հաղթանակի մասին է հայտարարել «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Կովկասի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանին և «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանին:

Արձագանքելով այն դիտարկմանը, որ ընտրությունների անցկացմանը հետևող իսրայելական պատվիրակության անդամ Ռոման Գուրևիչը Ադրբեջանի ընտրություններն անվանել է թափանցիկ՝ Տարոն Հովհաննիսյանը նկատեց. «Ադրբեջանի հետ կապ ունեցող այդպիսի ազգանուններով մարդիկ, ինչպես փորձն է ցույց տալիս, նախկինում Ադրբեջանից գնացած հրեաներ են, որոնց մեծ մասը սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի հետ: Կարծում եմ՝ գնից է կախված. կարող էր ավելի փայլուն ասել: Իսկ իրականում գրեթե բոլոր ընտրատեղամասերում տարբեր տեսակի ընտրախախտումներ են արձանագրվել, որոնք փաստվել են տեսանյութերով և լուսանկարներով»:

Նրա խոսքով՝ 125 պատգամավորներից 124-ը, եթե անգամ «Նոր Ադրբեջանից» չէ, միևնույն է՝ իշխանամետ է. «Եթե չեմ սխալվում՝ միայն մեկն է ընդդիմադիր, որն ինքնաառաջադրվել է: Բայց սա, կարծում եմ, ինչ-որ իմիտացիայի փորձ է: Այնուամենայնիվ, ես չեմ համարում, որ սա նոր խորհրդարան է կամ ինչ-որ որակական փոփոխություններ է կրել»:

Հրանտ Միքայելյանը ևս կարծում է, որ այս ընտրությունները ամբողջությամբ կեղծվել են, բայց մի տարբերությամբ նախորդ ընտրություններից. «Այս անգամ քչից-շատից հնարավոր կլինի արդյունքները հաշվել, և ես ենթադրում եմ, որ հնարավոր կլինի մաթեմատիկական մեթոդներով գոնե ինչ-որ չափով իրական պատկերը վերականգնել, որովհետև այս անգամ Ադրբեջանը փորձեց գործընթացն ավելի թափանցիկ դարձնել, ինչի մասին է վկայում նաև ձայնագրությունների շատ լինելը»:

Այս քարոզարշավում Ղարաբաղի թեմային առանձնապես չանդրադառնալը Հրանտ Միքայելյանը բացատրում է այն հանգամանքով, որ այս ընտրություններում իրական պայքար չի եղել. «Ուստի կարիք չկար Ղարաբաղի թեման առաջ քաշել, բացի դրանից՝ իսկապես Ադրբեջանի բնակչությանն այժմ ավելի շատ հետաքրքրում են սոցիալ-տնտեսական հարցերը, ինչը պայմանավորված է նրանով, որ վերջին 10 տարիներին Ադրբեջանի տնտեսությունը գրեթե աճ չի ունեցել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում