Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Փետրվարի 15-ին պարզ կդառնա՝ Մարալիկի ծննդատունը կփակվի՞, թե՞ կշարունակի աշխատել

Փետրվարի 15-ին պարզ կդառնա՝ Մարալիկի ծննդատունը կփակվի՞, թե՞ կշարունակի աշխատել։ Բուժհաստատության անձնակազմն այս օրերին ակտիվորեն լծվել է ծննդատան պայմանների բարելավման աշխատանքներին, որպեսզի ամեն ինչ համապատասխանեցվի առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին՝ ծնունդների թիվը պակաս չլինի 150-ից, ծննդատունն ունենա համապատասխան մասնագետներ ու սարքավորումներ։ Անձնակազմը արդեն իսկ տեղափոխվել է բուժհաստատության վերանորոգված մասնաշենք, լուծել ջեռուցման հարցը, իսկ հիմա զբաղված են անհրաժեշտ բժշկական տեխնիկայի, ապարատուրայի հայթայթման աշխատանքներով։ Զուգահեռ լուծվում է համապատասխան մասնագետների հետ պայմանագրեր կնքելու խնդիրը։

Զուգահեռ նաև դրամահավաք է հայտարարված, որպեսզի հավաքված գումարով հնարավոր լինի լուծել սարքավորումներ գնելու խնդիրը։

Արցախյան ազատամարտի մասնակից, բարերար Հրանտ Թումասյանը, օրինակ, նախօրեին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Մարալիկի ծնարանի համար 2 հատ ֆոտոթերապիայի (phototherapy system) ապարատ է ուղարկել:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ծննդատունը նախարարությունից ժամանակ էր խնդրել սահմանված չափորոշիչներին համապատասխանելու համար։ Ներկայումս էլ, եթե տեխնիկական, կադրային ու ծնունդների թվի մասով սահմանված չափորոշիչները լինեն, ապա ծննդատունը ինքը նորից պետք է դիմի նախարարություն՝ ներկայացնելով պետպատվերի հայտ։ «Նախարարությունն էլ կստուգի, կպարզի՝ համապատասխանո՞ւմ է արդյոք ծննդատունը սահմանված չափորոշիչներին, ու այդ ժամանակ արդեն որոշում կկայացվի՝ վերանայվո՞ւմ է պետպատվերը, թե՞ ոչ»,- ասաց նախարարության խոսնակը։

Ի դեպ, եթե տեխնիկական ու կադրային հարցը լուծելի է, ապա հասկանալի չէ, թե ինչպես է լուծվելու ծնունդների թվի համապատասխանելիության հարցը։ Ինչպես արդեն նշեցինք, առողջապահության նախարարության սահմանած նվազագույն շեմը 150 ծնունդն է։ Մարալիկի ծննդատունը սպասարկում է հարակից 17 համայնքի, սակայն այդ պարագայում էլ տարեկան ծնունդների թիվը չի գերազանցում 150-ը։

Հիշեցնենք, որ Մարալիկի ծննդատան փակման շուրջ աղմուկը բարձրացվեց այս տարվա տարեսկզբին, երբ պարզ դարձավ, որ նախարարությունը դադարեցրել է ֆինանսավորումը՝ հայտնի պատճառներով։ Մի քանի օր բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որից հետո նախարարության հետ հանդիպումների ժամանակ պարզ դարձավ, որ նախարարության սահմանած չափանիշներին համապատասխանելը պարտադիր է՝ թե՛ սարքավորումների, թե՛ մասնագետների մասով։ Այդ պատճառով էլ աշխատանքները սկսվեցին հենց այդ ուղղությամբ տարվել։

Նշենք, որ խնդիրը միայն Մարալիկի ծննդատանը չի վերաբերում, այլ բոլոր այն ծննդատներին, որոնք ունեն նույն խնդիրները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում