Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

BSTDB-ն էլ ավելի է աջակցություն տրամադրում Հայաստանի ՓՄՁ-ների համար

2020թ. փետրվարի 10-ը

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) Հայաստանի Էկոնոմիկայի զարգացման բանկին (Հայէկոնոմբանկ) տրամադրեց 10 մլն ԱՄՆ դոլարի չափով ՓՄՁ վարկ:

«ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը մեր ռազմավարական գերակայությունն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում: Սա մեր կողմից Հայէկոնոմբանկին տրամադրվող երրորդ ՓՄՁ վարկային միջոցն է, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանում մասնավոր հատվածի աճի և զբաղվածության վրա: Ավելի քան 180 հայկական ՓՄՁ արդեն օգտվել է մեր նախորդ երկու ավելի փոքր վարկային միջոցներից», – համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց BSTDB- ի նախագահ Դմիտրի Պանկինը:

«Հայէկոնոմբանկը BSTDB միջոցները կուղղի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը` վերջիններիս նախագծերը և ներդրումային ծրագրերը ֆինանսավորելու նպատակով: Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցներից Հայաստանի ՓՄՁ ոլորտի ֆինանսավորումը Հայէկոնոմբանկի մշտական ուշադրության կենտրոնում է», – իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն պարոն Արամ Խաչատրյանը:

BSTDB-ն Հայէկոնոմբանկի հետ համագործակցում է 2008 թվականից և հասցրել է տրամադրել 20 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելու համար:

*******************************

 Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկը Հայաստանի ամենահին ունիվերսալ առևտրային բանկերից մեկն է: Լինելով Հայաստանի լավագույն 10 բանկերի շարքում՝ այն ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում` իր 52 մասնաճյուղերով: Բանկի բիզնեսը հիմնականում կենտրոնացած է ՓՄՁ և մանրածախ բիզնեսի զարգացման վրա: Հայէկոնոմբանկը վարկանշվում է Moody’s-ի կողմից «B1» վարկանշով և «Կայուն» հեռանկարով:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և մի շարք այլ Սևծովյան երկրների կողմից: BSTDB-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, բաժնեմասային ներդրում և երաշխիքներ նախագծերի համար՝ իր անդամ երկրների պետական ​​և մասնավոր հատվածներում աջակցելով առևտրի ֆինանսավորմանը: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3,45 միլիարդ եվրո: BSTDB-ը «Standard and Poor’s»-ի կողմից վարկանշվում է երկարաժամկետ «A-» վարկանշով, իսկ Moody’s- ի կողմից՝ «A2» վարկանշով: BSTDB-ի վերաբերյալ տեղեկությունների համար այցելեք www.bstdb.org:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում