Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Տաթև Սրբազանը հովվական այցերով եղել է Բուրգասի և Վառնայի հայոց համայնքներում

Վեհափառ Հայրապետի կողմից Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ նշանակվելուց հետո Տաթև Սրբազանն իր մշտական հոգածության և ուշադրության կենտրոնում է պահում թեմը, որի վառ վկայությունն են բազմաթիվ այցելությունները, պաշտոնական հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները ինչպես տեղային իշխանությունների, այնպես էլ Բուլղար Ուղղափառ Եկեղեցու հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցության ոլորտներն ու առավել աշխուժացնել:

Ռումանիոյ հայոց թեմի տեղեկացմամբ՝ Սրբազան Հայրը հերթական այցելությունը կատարեց փետրվարի 7-9-ը, երբ հովվական այցով եղավ Բուլղարիայի Բուրգաս և Վառնա հայոց համայնքներում:

Փետրվարի 8-ին Տաթև Սրբազանը պատարագ մատուցեց տեղի Ս. Խաչ եկեղեցում (1853թ.), հավարտ պատարագի Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ կատարեց երիտասարդների օրհնության կարգ և իր օրհնությունը բաշխեց նրանց ու համայն հավատացյալ ժողովրդին:

Փետրվարի 9-ին Տաթև Սրբազանը պատարագ մատուցեց արդեն Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում (1844թ.), հավարտ որի մեծ շուքով նշվեց եկեղեցու ուխտի օրը և տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարություն:

Այցելելով Բուլղարիայի հայոց թեմի հայաշատ և մանավանդ ոչ հայաշատ ծուխեր՝ Տաթև Սրբազանի տեսլականն է նորից ակտիվացնել ու նոր զարկ, շունչ հաղորդել այդ համայնքներին, հնարավորություն ստեղծել, որպեսզի հայոց բոլոր եկեղեցիներում հնչի հայերեն աղոթք և մատուցվի սրբազան Պատարագ, քանզի հայրենիքից հեռու Հայ եկեղեցին է միակ այն վայրը, ուր հայերի հոգիները նորոգվում և ինքնամաքրվում են:

Այցելությունների ժամանակ Առաջնորդական Տեղապահին դիմավորել և ուղեկցել են համայնքների եկեղեցական վարչությունների ատենապետերն ու անդամները: Առաջիկայում Առաջնորդական Տեղապահը մեկնելու է այն համայնքներ ու ծուխեր, ուր այս ընթացքում դեռևս չի հասցրել այցելել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում