Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Ինչ կասի Նիկոլ Փաշինյանը Անգելա Մերկելին. ռիսկին ընդառաջ

Փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Փաշինյանը Գերմանիա է մեկնում Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար, որը անվտանգային ոլորտի ամենամյա հեղինակավոր միջոցառում է աշխարհում, որտեղ քննարկվում են էական հարցեր:

Վարչապետ Փաշինյանի ինքնին կարևոր այցն առանձնահատուկ իմաստ է ստանում Հայաստանի ներքին իրողությունների ֆոնին, որոնք մտել են յուրահատուկ փուլ: ՍԴ խնդրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման գործընթացը էական հարցեր է առաջացրել Հայաստան-ԵՄ փոխհարաբերության տիրույթում, քանի որ Եվրոպայի խորհրդից ստացվել են բազմիմաստ ազդակներ հանգուցալուծման ընտրված մոտեցումների կապակցությամբ:

Դրան զուգահեռ՝ ակնառու է նաև, որ «ոչ»-ի ճամբարում աշխույժ դիրքավորվող նախկին իշխանությունը ձգտելու է իր զինանոցի առանցքային խաղաքարտ դարձնել հենց եվրոպական արձագանքը՝ դրա հնարավորինս խստությունն ու բացասականությունը ավելացնել ձգտելով իր եվրոպական կապերի շնորհիվ: Իշխանության համար դա, իհարկե, քաղաքական մարտահրավեր է:

Այստեղ ուշադրության է արժանի հանգամանքը, որ այդ գործում հետաքրքիր դերակատարում ունի Գերմանիան: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն գերմանական հեղինակավոր հիմնադրամներից մեկի՝ Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամի հետ քննարկում էին ՀՀԿ արդիականացման ճանապարհային քարտեզը: Միաժամանակ արժե հիշատակել և այն, որ նախորդ տարի փետրվարի սկզբին Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած առաջին պաշտոնական այցին գրեթե զուգահեռ Գերմանիա էր այցելել ՀՀԿ փոքր, բայց խոսուն պատվիրակությունը՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան: Գերմանիան այդ իմաստով բավականին հետաքրքիր դերակատարում է ստանձնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում, իսկ եթե դրան համադրենք նաև այն, թե ինչ դերակատարում ունի Բեռլինը Եվրոպայում, վարչապետ Փաշինյանի այցն ու հանդիպումը Մերկելի հետ ստանում են առանձնահատուկ երանգ:

Կհաջողվի՞ Փաշինյանին եվրոպական առաջատարի հետ հանդիպմանը չեզոքացնել ռիսկերը, որ նրա ներքաղաքական մրցակիցները փորձում են առաջացնել եվրոպական դաշտում: Իսկ որ այդ դաշտի հետ աշխատանքի սահուն և կայուն, պրոգրեսիվ ռեժիմը Հայաստանի համար ունի ռազմաքաղաքական կարևորագույն նշանակություն՝ թերևս չունի ավելորդ մեկնաբանության կարիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում