Thursday, 18 04 2024
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան

Վիտալի Բալասանյանին «քցել են». ո՞ւմ կսատարի ուժայինների մյուս ֆավորիտ Սամվել Բաբայանը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, նախօրեին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը, որին նաև Դուք էիք ներկա։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, ինչպիսի՞ քարոզարշավ եք պատկերացնում։

Արդեն տեսանելի է, որ կա միտում արդար ընտրություններ անցկացնելու համար։ Բայց իշխանությունները շատ հարցերով խոչընդոտ են հանդիսանում, օրինակ՝ մեկ տարուց ավելի է՝ դատավարություն է գնում, Սամվել Բաբայանի կարգավիճակը մինչ այժմ պարզ չէ։ Վաղը վերջին օրն են նշանակել, որոշումը կլինի, ու զարգացումներն ըստ այդմ կլինեն։ Պարզ կդառնա՝ արդյոք իշխանություններն ուզո՞ւմ են, որ ամեն ինչ արդար ընթանա, թե՞ ոչ։ Չնայած ընտրարշավն այժմ  մեկնարկած չէ, բայց բոլորն էլ տանում են պայքար։ Ինձ թվում է՝ լավ կլինի, երեկ ժողովրդի հետ շփվելուց հասկացա, որ վախի մթնոլորտը բացակայում է, մարդիկ զգում են, որ միայն ու միայն արդար ընտրություններ են լինելու։

– Եթե պարոն Բաբայանը չկարողանա առաջադրվել , ինչպես հասկացանք հայտարարությունից՝ առաջադրված թեկնածուներից մեկին եք սատարելու։

– Այդպես է. Սամվել Բաբայանը, միևնույն է, չէր առաջադրվելու, դատական պրոցեսի մեջ է։ Քանի Արցախում այս իշխանություններն են, ինձ թվում է՝  դրական չի լինի դատական վճիռը։ Սամվել Բաբայանը ցանկանում է, որ մի քանի թեկնածուներ համախմբվեն մեկի շուրջը։ Իրենք իրենց պայմաններն են ուզում դնել՝ ով լինի նախագահ, ինչ-որ ձևով համագործակցի մյուսների հետ։

– Կա՞ նախընտրելի թեկնածու։

Ինձ թվում է՝ մի 4-5 օրից պարզ կլինի, որովհետև բոլորի հետ բանակցություններ են գնում։

– Համագումարին ներկա էր նաև թեկնածուներից ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ու շատերի կարծիքով՝ հենց նրա վրա կանգ կառնի  ընտրությունը։

– Նրանք բոլորին հրավիրել էին, ներկա էր մենակ Մայիլյանը։ Ինչքան գիտեմ՝ թեկնածուներից բոլորին հրավիրատոմս են ուղարկել։

– Որոշ տեղեկություններով՝ ուժային հատվածը սատարելու է Վիտալի Բալասանյանին, որն այս իշխանությունների հանդեպ ռադիկալ տրամադրվածություն ունի։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

– Ես Վիտալի Բալասանյանի մասին ոչ մի բան չեմ ուզում ասել, ինքն իրեն սպառել վերջացրել է։ Նախկին իշխանությունները նրա թևերի տակ ձմերուկ դրեցին, էս մարդն էլ սկսեց աջուձախ խոսել, հետո քցեցին իրեն։ Հիմա նախկին իշխանություններն ուրիշին են սատարում, այդ մարդն էլ մենակ մնաց՝ ինչպես միշտ։

Մեր նախկին իշխանությունները և Ղարաբաղի ներկայիս իշխանությունները քցեցին իրեն, հիմա ուրիշին են ընտրում՝ տեսնելով, որ նա շատ է վարկաբեկված։

– Իսկ հնարավո՞ր է նախկին իշխանությունները ռևանշի վերջին շանսերն օգտագործեն Արցախի ընտրությունների ժամանակ։

– Չեմ կարծում, Արցախում էլ է շատ բան փոխվել, ժողովուրդն առաջվանը չէ, գիտի՝ ինչ է անում, այլևս չեն կարող խաբել ժողովրդին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում