«Նախկինում նման քվեարկությունների ժամանակ մեր քաղաքացիները ցուցաբերել են պասիվություն, որովհետև չեն համարել առաջնային կարևորության խնդիր: Բայց այսօր դա շատ կաևոր հարց է, որը մեր ընտրողների օգնությամբ պիտի հիմք դրվի դատաիրավական համակարգի բարեփոխումների: Շատ կարևոր է՝ մենք ինչպես կներկայացնենք ժողովրդին այս խնդիրը, որ չցուցաբերեն պասիվություն: 650000 «կողմ» ձայնը և ներկայությունը լուրջ փորձություն է, բայց մենք գնալու ենք այդ քայլին», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: