Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալների դեմ հարուցված քրեական գործի քննությունն արդեն 2 նիստ է՝ սկսվելուց մի քանի րոպե անց հետաձգվում է: Բանն այն է, որ դատարանի համակարգչային տեխնիկայով հնարավոր չէ հետազոտել քրեական գործի ապացույցները՝ գաղտալսված հեռախոսային խոսակցությունները: