ԱՄՆ իշխանությունները կավելացնեն երկրի պաշտպանական ոլորտի ծախսերը, որոնք նախատեսված են 2021 թվականի դաշնային բյուջեի նախագծում: Այդ մասին հայտնում է Wall Street Journal-ը: Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փետրվարի 10-ին կներկայացնի 4,8 տրլն դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծ:
Այսպիսով, պաշտպանական ծախսերը 738 մլրդ դոլարից կավելանան մինչև 740,5 մլրդ դոլար, բացի այդ, փաստաթղթում նախատեսվում է պահպանել Ուկրաինային հատկացվող օգնությունը և 21 տոկոսով կրճատել այլ արտաքին օգնությունները:
Միջուկային անվտանգության ազգային վարչակազմի ֆինանսավորումը կավելանա 19%-ով, վետերանների գործերի նախարարության ֆինանսավորումը՝ 13%-ով, իսկ NASA-ի ծախսերը կավելանա 12% ով: