Ռուսաստանցի երկու երեխա է զոհվել Թաիլանդի Փուքեթ կղզու արևելյան ափի մոտ երկու արագընթաց կատերների բախումից: Բացի այդ, տուժել է շուրջ 20 ռուս զբոսաշրջիկ: Բոլոր տուժածներին տեղափոխել են կղզու մի քանի հիվանդանոցներ:
Նախնական տվյալների համաձայն՝ կատերներից մեկը գնում էր նավամատույց ուղևորներ վերցնելու, երբ նրան է բախվել մյուս նավն ուղևորներով: