«Օսկար 2020» 92-րդ մրցանակաբաշխությանը լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մակաբույծները» ֆիլմը։ Նշվում է, որ հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի աշխատանքն առաջին օտարալեզու ֆիլմն է դարձել, որն արժանացել է «Օսկարի» գլխավոր մրցանակին։
Նշվում է նաև, որ տվյալ անվանակարգում ներկայացված էին նաև «Ջոջո ճագարը», «Ամուսնական պատմություն», «Մի անգամ․․․Հոլիվուդում», «1917», «Փոքրիկ կանայք», ինչպես նաև «Ջոկեր», «Ford-ն ընդդեմ Ferrari-ի» և «Իռլանդացին» ֆիլմերը։