Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը։
«Ավարտվեցին արտահերթ ընտրությունները։ Էքզիթ-փոլի արդյունքները վկայում են մեր կուսակցության հաղթանակի մասին։ Մեր կուսակցության անդամներին կարող եմ շնորհավորել «Նոր Ադրբեջանի» հերթական հաղթանակի կապակցությամբ»,- գրել է նա։
Ահմեդովը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր ընտրողներին։