Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը երկրի նոր խորհրդարանում կստանա մանդատների մեծամասնությունը, դա են վկայում էքզիթ փոլի արդյունքները, որոնք կատարել է ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates սոցիոլոգիական կենտրոնը:
Ադրբեջանում կիրակի անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քվեարկությունն ավարտվել է: Ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկը:
«Էքզիթ փոլն անցկացվել է 1053 ընտրատեղամասերում: Կատարվել են հարցումներ: Մեր հաշվարկներով, 125-ից իշխող կուսակցությունը կստանա 69 մանդատ»,-ասվում է կենտրոնի հայտարարությունում:
Ըստ Arthur J. Finkelstein & Associates-ի տվյալների, եւս 41 մանդատ կստանան անկախ թեկնածուները: Հարցման շեղումը գնահատվում է 3,6-3,9%:
Ֆրանսիական OpinionWay ընկերության տվյալներով, որը նույնպես էքզիթ փոլ է անցկացրել, «Նոր Ադրբեջանը» խորհրդարանում մինչեւ 66 մանդատ կստանա:
Голосование на досрочных парламентских выборах в Азербайджане завершилось. На избирательных участках начался подсчёт голосов. #Азербайджан #Баку #выборы pic.twitter.com/N0xJ9Sw5OA
— Мировые новости (@RIA_Worldnews) February 9, 2020