«Հարավկովկասյան երկաթուղու» նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Մելնիկովը, որը մինչ այժմ «Հյուսիս-կովկասյան երկաթուղու» տնտեսության, ֆինանսների ու կորպորատիվ համակարգման պետի տեղակալն էր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
«ՀԿԵ նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Մելնիկովը»,-ասել է Գրձելյանը: Նրա խոսքերով Մելնիկովը «Հյուսիս-կովկասյան երկաթուղու» տնտեսության, ֆինանսների ու կորպորատիվ համակարգման պետի տեղակալն էր:
2015 թվականից ՀԿԵ գլխավոր տնօրենն էր Սերգեյ Վալկոն:
Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: